Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ոսկեպարով ձգվող ռազմավարական ճանապարհը վերանորոգվել է

Հոկտեմբեր 14,2015 16:32

Բաղանիս-Ոսկեպար շրջանցիկ, Ադրբեջանի սահմանագոտուց որոշակիորեն հեռու ճանապարհն անցնելով՝ ավտոմեքենաները Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ հայտնվում են ադրբեջանական գնդակոծության գոտում: Դա կարելի է բացառել, եթե Ոսկեպար գյուղով ձգվող համայնքային նշանակության ճանապարհը նորոգ լինի եւ ճանապարհը գնդակոծվելու դեպքում մեքենաները ուղին շարունակեն Ոսկեպարի միջով:

Այդ հարցում աջակցելու համար Ոսկեպարի գյուղապետ Երվանդ Եգանյանը խնդրանքով դիմել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Վերջինիս հրամանով հատկացվել է 2 տոննա սոլյարկա:

Ոսկեպարի գյուղապետարանը հայթայթել է անհրաժեշտ տրանսպորտային միջոցներ, ոսկեպարցիները մասնակցել են խճապատման աշխատանքներին: Գյուղի ներքեւից սկիզբ առնող ճանապարհի 200 գծամետր հատվածն ամբողջությամբ խճապատվել է:

Բացի այդ, Ոսկեպարով ձգվող ճանապարհի փոսերը նորոգվել, խճով լցվել են: Ընդհանուր առմամբ, բեռնատարները 70 ուղերթ կատարելով՝ Ոսկեպարի վերեւից խիճ են տեղափոխել կարեւոր ճանապարհը նորոգելու համար:

Գյուղապետ Ե. Եգանյանն ասաց, որ հատկապես տեղանքին անծանոթ վարորդները պետք է տեղյակ լինեն, որ Նոյեմբերյան-Իջեւան ճանապարհի այդ հատվածի գնդակոծության դեպքում պետք է երթեւեկեն Ոսկեպարով ձգվող համեմատաբար ապահով այդ ճանապարհով:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031