«Երկրորդ նախագահը իր ոչ-ը իշխանություններին ասել է 2008 թվականին, երբ հայ-թուրքական արձանագրությունները սաղմնավորվման վիճակում էին»,- հոկտեմբերի 14-ին «Անալիտիկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:
Նրա կարծիքով՝ Ռոբերտ Քոչարյանը, իր բոլոր թերություններով հանդերձ, ուժեղ նախագահ էր, դրսում արժանապատիվ էր ներկայացնում Հայաստանը. «Խոսել ենք բիզնեսմենների հետ, բոլորն այն ժամանակ համենայն դեպս համեմատաբար էապես ավելի լավ վիճակում էին: Ինքը հստակ իր դիրքորոշումն ասել էր սահմանադրական բարեփոխումների հետ կապված, հիմա էլ հստակ ասաց: Բառացի ասեմ՝ ասաց կատարվում է մի սխալ, որի հետեւանքները ծայրահեղ վտանգավոր են Հայաստանի համար: Իրոք, ծայրահեղ վտանգավոր են, որովհետեւ եթե երկիրը ահավոր վիճակի մեջ լինի «Նվագախմբի տղաների» մեջ, որ ասում է «կառավարությունը վերցրել է հանրապետության փողերը եւ փախել է արտասահման», այսպես է լինելու, մենք կորցնելու ենք հանրապետությունը: Այն ժամանակ ո՞ւմ ենք ման գալու՝ Սամվել Ալեքսանյանի՞ն, թե՞ Թոխմախի Մհերին: Ո՞ւմ ենք ման գալու ասենք՝ այս ի՞նչ է կատարվում, այս ո՞ւր եք փախնում»:
Արամ Հարությունյանը, խոսելով Սերժ Սարգսյանի վերարտադրության մասին, ասաց, որ նա որեւէ ռեսուրս չունի, իսկ «Հանրապետական» կուսակցությունը որպես այդպիսին չկա. «Ինքը դառնալու է «գենսեկ», ում ուզենա դնի վարչապետ, ում ուզենա դնի նախագահ: Ու հետո երկիրը կործանելու դեպքում, երբ ուզենան կհանեն այդ մարդուն, եթե վիճակը վատ լինի, բայց այդ մարդը բան չի որոշելու»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ