Ինչպես այսօր հայտնել էինք, դերասանուհի Ալինա Մարտիրոսյանի փաստաբանը՝ Գարիկ Գալիկյանը կդիմի դատարան, եթե Blognews.am-ը հերքում չհրապարակի եւ ներողություն չխնդրի՝ դերասանուհու սիրավեպի մասին նյութ տեղադրելու համար: Փաստաբանը նշել էր, որ այդ նյութը զրպարտություն է, իսկ Blognews.am-ի նշած «սկանդալիստ» կոչվող աղբյուրը՝ անհայտ:
Aravot.am-ը կայքի գլխավոր խմբագիր Արամ Անտինյանից հետաքրքրվեց, թե ինչ աղբյուրի մասին է խոսքը: Անտինյանն ասաց, որ «սկանդալիստ»-ը բլոգեր է՝ օգտատեր, որը կայքին պարբերաբար էլեկտրոնային փոստով նյութեր է ուղարկում: «Ալինա Մարտիրոսյանին վերաբերող նյութը հերթականն է, որը հրապարակել ենք»,-նշեց Անտինյանը:
Ինչ վերաբերում է նրա հետագա քայլերին, Անտինյանի խոսքով՝ պետք է խոսի իրավաբանի հետ, ինչից հետո նոր որոշում կկայացնի: Blognews.am-ի գլխավոր խմբագիրը նշեց, որ հնարավոր հերքումը եւ ներողություն խնդրելը եւս կախված են իրավաբանի հետ խորհրդատվությունից:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Արամ Անտինյանի ֆեյսբուքյան էջից