Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Հարությունյան. «Արթուր Բաղդասարյա՛ն, Կարմենին ասա՝ թո՛ղ ինձ ու քեզ կանչի բանավեճի» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 14,2015 15:04

«Պարզվեց՝ շատ դժվար է Արթուր Բաղդասարյան լինելը, որովհետեւ հիմա էլ պետք է ընդդիմության դիմակ հագնես»,- հոկտեմբերի 14-ին «Անալիտիկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:

Ըստ նրա՝ Արթուր Բաղդասարյանը քաղաքական դաշտում միակ մարդն է, որ երեք նախագահներին էլ պաշտպանել է. «Այսօր տվել են հեռուստաընկերություն, որի հիմնական նպատակն է վարկաբեկել բոլորին, իհարկե՛, նախագահի թեման փակ է իրենց համար, մամուլի տեսությունով ինչքան վատ բան կա մյուսների մասին ասում են, եւ իրենց խնդիրն է, փաստորեն, դաշտը ջախջախել: Ֆինանսական ռեսուրս ունեն սեփական բիզնեսներով նաեւ, հիմա էլ ոնց որ Արա Աբրահամյանի խելքն են կերել»:

Արթուր Հարությունյանը համարում է, որ Սերժ Սարգսյանին Դաշնակցությունը չի հետաքրքրում, քանի որ կուսակցության կենտրոնը սփյուռքում է. «Այսինքն՝ Արթուրին բերելու են երկրորդ տեղ: Այն կուսակցությունները, որոնք այո էին ասում կամ՝ կներե՛ք, խաղեր էին տալիս, մտնելու են առեւտրի մեջ, արդեն մտել են առեւտրի մեջ, որպեսզի առաջին փուլում հայտնվեն պառլամենտում, հետո էլ կարող է մի երկու հատ միտինգ անեն, որ կեղծվել է: Բայց խնդիրը նրանում է, որ Սերժ Սարգսյանը երաշխիք է ունենալու, որ լուրջ գործընթացներ չեն լինելու»:

Նա պատրաստակամություն հայտնեց քաղաքական գործիչների հետ բանավիճելու եւ կոչ արեց հաղորդավարներին կանչել իրեն բանավեճի. «Արթուր Բաղդասարյա՛ն, ունես հեռուստաընկերություն, Կարմենին ասա՝ թո՛ղ ինձ ու քեզ կանչի բանավեճի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (16)

Պատասխանել

  1. Արա Ալոյան says:

    Ուրեմն էսպես, ի պատասխան սույն ինքնաբավ նախագահացուի՝ հեռուստաընկերության մասով, առնվազն դալուկ ու բովանդակազուրկ պնդումների, հուշեմ իրեն ու մնացյալին վերստին հետևել Հ3-ի եթերներին, հատկապես լրատվական ու քաղաքական թողարկումներին, որոնցում հավասարաչափ ու անկողմնակալորեն լուսաբանվում են բացառապես բոլոր քաղաքական ուժերի ու գործիչների, այդ թվում՝ երկրի նախագահի գործունեությունը: Ավելին, պիտի հուշեմ ուսումնասիրել նաև իմ իսկ հեղինակային հաղորդումները, որոնցում իմ առողջ քննադատության ու սրտացավության թիրախում հայտնվում են բոլորը՝ անկախ իրենց կարգավիճակից: Անկեղծ ասած, մեկ հարցում սխալվեմ եմ: Ինչ թաքցնեմ մեղքս՝ Արամին երբեք չեմ անդրադարձել: Եթե նույնիսկ չարությամբ է այս ամենը ասել արգո պարոնը, օրհնում եմ իր չարությունն իսկ…Մնացյալի մասով՝ իրավունք չեմ վերապահում ինձ և լիազորված էլ չեմ հակափաստարկելու, թեպետ այդ մակարդակում էլ կարող եմ խոսուն փաստեր վկայաբերել…

  2. Emil Markosyan says:

    Արամ Հարությունյան խի դու ո՛վ դառար որ Արթուր Բաղդասարյանը քո հետ բանավեճի բռնվի ??? Ա՛յ քաղաքական հանգած մոմ, ա՛յ կյանքից լքված գնա քո մակարդակի մարդկանց հետ բանավեճ ծավալի, սկի ես քո հետ կամաչեմ բանավիճեմ, ուր մնաց Արթուր Բաղդասարյանը քո հետ լեզու թռչի։

  3. Իսկուհի says:

    Առավոտ.ամ կայքում նյութ կարդացի, որտեղ արամ հարությունյանը ցանկանում է բանավեճի մեջ մտնել Արթուր Բաղդասարյան քաղաքական գործչի հետ: Նախ արամ հարությունյան դու գնա քո պոնչիկը կեր, բանավիճելը քո կալիբրի նյութ չի, երկրորդն էլ մի հատ հայելու մեջ նայիր ու տես, քո արտացոլանքն անգամ քեզ բարև չի տա ուր մնաց թե բանավիճես?:

  4. Tigranuhi says:

    Դու ու Արթուր Բաղդասարյանը տարբեր կալիբրի քաղաքական գործիչներ եք:Ստեղ են ասել <>:Քանի քանի անգամ ձեր կողմից նախագահի թեկնածու առաջադրվելը ծիծաղ ու զարմանք է առաջացրել բոլորի մոտ:Հիմա մտքովդ արքայություն է անցել…
    Հ.Գ Կարծում եմ Կարմեն Դավթյանին էլ հետաքրքրի չէր լինի իր տաղավարում տեսնել ձեր նման սպառված քաղաքական գործչին:

  5. Բելլա says:

    այ մկան խոսափող? մուկը քեզ մի կտոր պանիր է խոստացել բայց էն կիսատ կերած պոնչիկդ էլ է ձեռքիցդ խլելու: Դու ուր ես այդպես մկան ծակին 100 թուման տալով Արթուր Բաղդասարյանին բանավեճի կանչում: Բա չես մտածում որ կխայտառակվես այ անբառապաշար

  6. Varduhi says:

    Արթուր Բաղդասարյանը դիմակներ կրելու կարիք չունի… Դա քո ոճն է: Հետաքրքիրա հիմա ում դիմակն էս կրում քո թե… Քո մակարդակը ու գիտելիքները այնքան ցածր է, որ դու անգամ նորմալ չես կարողանում խոսել, էլ ուր մնաց բանավիճես: Գոնե քեզ խայատառակ չանելու համար լռի…

  7. Arpine says:

    Դու միայն լավ կարողանում ես անիմաստ ու դատարկ խոսել… Բանավիճել ու լուրջ քննարկումներ անել կարող են միայն խելացի, գարագետ, ու բանիմաց մարդիկ… Ոնց հասկանում եմ, դու այս երեք հատկանիշներից ոչ մեկին չես տիրապետում:

  8. Karine says:

    ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՎԱՀԱՆԻ 272 427
    ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐԱՄ ՍԵՐԳԵՅԻ 2 892
    Լսի այ խոսափողիկ, մի հատ նայիր այս թվերն ու վերհիշիր քո տխուր անցյալը, այ մեկ ձայնանոց թեկնածու, ու դու Ա.Բաղդասարյանին կանչում ես բանավեճի? Ողբամ զ`քեզ

  9. Sofi says:

    Այ մի ձայնանոց հավերժ նախագահի թեկնածու,որ սենց շարունակես տենց մի հոգու հույսին էլ կմնաս:

  10. Թելման says:

    Էս անձնավորությունը վերջին 15 տարում իր գոյության մասին ժողովրդին հիշեցնում է միայն նախագահական ընտրություններից առաջ, մտնում է խաղերի մեջ,դնում է իր թեկնածությունը ,իհարկե երբեմն հանում է ,նայած ժամանակ թե ոնց է պետք ,երբ թողնում և մասնակցում է ընտրություններին ,ինքը ամբողջ հանրապետությունում հավաքում է Հայաստանի միջին չափի մեկ գյուղի մեկ ավագանու հավաքած ձայների 10 %-ի չափ ձայներ և հանձնաժողովներում երբեմն շատ են զարմանում թե իրենց տարածքում այդ հիմարն ով է եղել ,որ սրան ձայն է տվել:Ես ճիշտն ասած չեմ զարմանում որ այս մարդը սկսել է կենդանության նշաններ ցույց տալ ,քանի որ մարդը արդեն գուշակում է ,որ երևի թե 2018 թ.-ին նախագահական ընտրություններ հանկարծ կարող է չլինել և ինքը փաստի առաջ կարող է կանգնել ,գործ չի լինի և այս ընթացքում կուտակած պարտքերը կարող է չփակվել:Իսկ իր կոչին կարծում եմ ոչ մի նորմալ մարդ լուրջ բանի տեղ չի դնի:

  11. Varduhi says:

    Գնա քո մակարդակի մարդ գտի ու բանավիճի։ Չնայած երկրագդի երեսին դժվար նենց մարդ գտնվի, որ ցանկանա բանավիճել քեզ հետ։ Դու գոնե քեզ խայտառակ մի արա։ Ամոթա։

  12. Անահիտ says:

    Արամ Հարությունյան մի խորհուրդ կարծում եմ դժվար չի, մտի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայք, ևս մեկ անգամ շատ ուշադիր նայի նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի ստացած քվեն և քո ստացած քվեն,
    Արթուր Բաղդասարյան 272.427
    Արամ Հարությունյան 2892
    ու կարծում եմ այստեղ խոսքերն ավելորդ են,
    Հիշեցի Ջիվանու փառահեղ խոսքերը“
    Խելքին զոռ տալով է հիմա ամեն բան,
    Հիմարն էլ իմաստուն կարծում է իրան,
    Նիհար հավը պարարտ, մեծ սագի նման
    Ուզում է ձու ածել, խելքի՛ աշեցեք։

  13. Էլմիրա says:

    Նոր միտում է նկատվում մեր քաղաքական դաշտում, որոշ մարդիկ, ովքեր իրենց համարում են քաղաքական գործիչ կամ քաղաքականության գիտակ իրենց վարկանիշը բարձրացնելու կամ ազդեցիկ տպավորություն թողնելու համար փորձում են վերլուծել Արթուր Բաղդասարյանի անցած քաղաքական ուղին : Հարգելիներս Դուք դեռևս չունեք համապատասխան քաղաքական հասունություն, դեռ ավելին շաաաաաաաաատ հեռու եք: Ձեր չեղած գիտելքները հանրության առջև ցույց մի տվեք:

  14. Էմմա says:

    Ոչ թե դժվար է Արթուր Բաղդասարյան լինել, այլ անհնար է, քանի որ նա օժտված է բազմաթիվ հատկանիշներով, և Դուք կերազեիք գոնե 1/100 -ով նրա նման լինել: Արթուր Բաղդասարյանն այն քաղաքական գործիչներից է, ով չի մտածում իր անձնական շահի մասին, նա պայքարում է երկրի վիճակը բարելավելու համար:

  15. Mane says:

    Չե՞ս կարծում ,որ քո պես տաղանդավոր միջակությունը պարզապես չի կարող բանավիճելու եզրեր գտնել Արթուր Բաղդասարյանի հետ:

  16. Արմինե Պողոսյան says:

    Ի տարբերություն քեզ Արամիկ քո շեշտած 3 նախագահների ղեկավարման տարիներին ՕԵԿ-ն ու նրա ղեկավարը ժողովրդի վստահության քվեով են արդյունքի հասել, դու ոչ էն ժամանակ էիր քեզանից ինչ որ մի բան ներկայացնում, ոչ էլ առավել ևս հիմա , երբ քեզ կրկին վերակենդանացնելու նպատակով ,,թաղային,,բամբասող կնոջ կերպարի մեջ ես մտել

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031