Մոսկվան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ է անում զերծ մնալ ուժի կիրառումից եւ փոխզիջման հասնելու համար քաղաքական կամք դրսեւորել: Այս հայտարարությունն, ըստ «Ria»-ի, արել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ցավոք սրտի, քաղաքական երկխոսության վերսկսումը դժվարանում է հակամարտության գործում իրավիճակի սրման, զոհերի թվի աճի, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջաներում տեղ գտած զոհերի պատճառով: Մենք հավատում ենք, որ հետագա սրացումն ուղղակի անընդունելի է: Կողմերին կոչ ենք անում ուժի կիրառումից զերծ մնալ, քաղաքական կամք դրսեւորել, որն անհրաժեշտ է փոխզիջման հասնելու նպատակով»,- ասել է նա:
Զախարովայի խոսքերով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը դիտարկվել է Ադրբեջանի եւ արտաքին գործերի նախարարների այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին Մոսկվա կատարած այցի ընթացքում: «Այս հարցը նաեւ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եւ իր գործընկերների շփման օրակարգում է: Մենք այս ուղղությամբ սերտ համագործակցության մեջ ենք ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հետ»:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է, որ վերջերս կայացած ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեայի 70-րդ նստաշրջանի ընթացքում Լավրովը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, որի ընթացքում դիտարկվել են հակամարտության կարգավորման հարցեր:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ