Լրահոս
Օրվա լրահոսը

Դեմիրթաշ. «Թող գրողի ծոցը գնան ձեր ընտրություններն էլ, նախագահական պալատն էլ, պաշտոններն էլ». ermenihaber.am

Հոկտեմբեր 14,2015 13:42

Այս օրերին Թուրքիայում մեծ աղմուկ է բարձրացրել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) համանախագահ Սելահեթթին Դեմիրթաշի ելույթը, որում վերջինս սուր քննադատություններ է հնչեցնում իշխանությունների հասցեին: Դեմիրթաշի ելույթն ունի տասնյակ հազարավոր դիտումներ ու լայնորեն քննարկվում է սոցցանցերում:
Անդրադառնալով հոկտեմբերի 10-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությանը՝ Դեմիրթաշը հանցագործներին հայտնաբերելու հարցում իշխանություններին մեղադրել է անգործության մեջ` ասելով.

«Ստաժոր վարչապետը նախօրեին ստերով ու ապատեղեկատվությամբ լեցուն մի ելույթ ունեցավ: Ասաց բաներ, որոնց ինքս անձամբ չի հավատում: Ես խոսում եմ որպես մեկը, ով մի քանի ամսվա ընթացքում նմանատիպ հարձակումների հետևանքով կորցրել է իր 150 ընկերներին: Ոչ Սուրուչի, ոչ Դիարբեքիրի, ոչ Գեզիի ահաբեկչության մեղավորներին չեք հայտնաբերել, պարոնայք: Անկարայի դեպքում էլ նույնը կլինի: Այս ամենի հետևում կանգնածներին ջրի երես երբեք չեք բերի:

Սա Անկարան է, երկրի մայրաքաղաքը: Այստեղ մի թռչուն էլ թռնի`ազգային անվտանգությունը տեղյակ է դրանից: Սա այն քաղաքն է, որտեղ ազգային հետախուզությունն ամենաուժեղն է: Հարյուր հազարանոց հանրահավաք է արվում, և պետությունը անվտանգության ոչ մի միջոցառում չի ձեռնարկում: Արդյունքում` 2 զինված մահապարտ մտնում են ամբոխի մեջ և իրենց պայթեցնում: Լրագրողը արդարադատության նախարարին հարցնում է, թե վերջինս արդյոք հրաժարական կտա այս ամենից հետո: Նախարարն ի պատասխան ծիծաղում է: Դիահերձարանում 100 դի կա, իսկ նախարարը ծիծաղում է: Եվ մեր երկիրը սրա՞նք են կառավարում»:

Դեմիրթաշը նշել է, որ Անկարայում տեղի ունեցածով իշխանությունները ցանկացել են ցույց տալ, որ նրանք, ովքեր իշխող կուսակցության օգտին չեն քվեարկում, իրենց թշնամին են:
«Դուք եք այս երկրի ղեկավարը ու դուք եք պատասխանատու այս ամենի համար: Թույլ չենք տա, որ երկրում ամեն օր կոտորած անեք: Մեռնողը մենք ենք: Ոստիկանն էլ ենք մենք, զինվորն էլ, թուրքն էլ, քուրդն էլ: Որպես չքավոր ազգի զավակներ՝ մենք ենք մեռնում, ոչ թե դուք»,-ասել է նա:

Ապա քուրդ գործիչը շեշտել է, որ այդ ամենն ասելով բնավ չի հետապնդում քվեներ ստանալու նպատակ. «Թող գրողի ծոցը գնան ձեր ընտրություններն էլ, նախագահական պալատն էլ, պաշտոններն էլ: Մենք մեր ազգի զավակի եղունգը անգամ ձեր գողացած տրիլիոնների հետ չենք փոխի»:

Նյութի մանրամասները կարդացեք ermenihaber.am-ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031