Հայաստանի` ԵՏՄ անդամակցությունից հետո բուռն քննարկման առարկա էր դարձել մի տեսանյութ, որտեղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին կշտամբել ու նետել էր, որ Հայաստանում 3.2 միլիոնից քիչ մարդ է ապրում: Պուտինի՝ վիրավորական պահվածքն էր, որ դարձել էր քննարկման առարկա:
Այսօր հրավիրած ասուլիսում երբ լրագրողները հետաքրքրվեցին այդ միջադեպի մասին, նա պատասխանեց. «Պուտինը միշտ ճիշտ ա: ՌԴ-ում իրոք ապրում է մոտ երեք մլն հայ: Երբ մենք մեր թղթերն ենք նայում, ասում ա՝ ինչքան մարդ ա ապրում մարզում, օրինակ, Կրասնոդարում, հաշվում ենք»:
Նրա խոսքերով՝ հայերը գրում են, որ ՌԴ-ն մեզ ուզում է գաղութացնել. «Ես այնտեղ կարդում ու ծիծաղում եմ: Գիտեք ինչ կա՝ ՌԴ-ն մեր պարտնյորն ա, ռազմաբազաներ ունի այստեղ, ՌԴ-ն կարեւոր դեր ունի»:
Խոսելով Պուտինի հետ իր հարաբերությունների մասին՝ նա ասաց. «Ինքը հանձնարարություններ է տալիս, ես կատարում եմ, շատ լավ հարաբերություններ ունեմ: Ինքը նախագահ ա, ես՝ քաղաքացի»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ