Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Զորավան գյուղի տներից մեկի ավտոտնակում տղամարդու կախված դի կա:
Ոստիկաններն ու քննիչները նշված ավտոտնակում հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ, 44-ամյա Ս. Ա.-ի դին:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս ինքնասպան է եղել բանկերին գումարներ պարտք լինելու պատճառով: Նա ամուսնացած էր, խնամքին ուներ աղջիկ և տղա, տղան էլ 2 ամիս առաջ զորակոչվել է Հայոց բանակ:
Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com-ի կայքում