Լրահոս
Օրվա լրահոսը

«Սահմանադրության փոփոխությունների դեմ պայքարող նախաձեռնությունները խանգարեցին «Ոչ»-ի ճակատի երիտասարդներին» (Տեսանյութ) 

Հոկտեմբեր 14,2015 13:17

«Նույնիսկ վատ վիճակը վիճակ է»,- հոկտեմբերի 14-ին «Անալիտիկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:

Ըստ նրա՝ ստեղծվել է մի իրավիճակ, երբ ժողովուրդը խաղից դուրս է: Նա նկատեց, որ եթե միշտ նախագահի մասին ասում են՝ լավ շախմատ է խաղում, նա համարում է, որ նախագահը, քանի որ երրորդ տարբերակով չէր կարող խաղալ. արքայով խաղալու հնարավորություն չուներ, խաղը տեղափոխեց շաշկի. «Իշխանությունը արեց բավականին ռիսկային մի քայլ՝ փորձեց խաղի կանոնները փոխել, այսինքն՝ տանել կառավարման համակարգի փոփոխության: Բայց ստացվում է, որ «Ոչ»-ի շարժումը պետք է միավորեր ոչ ասողներին, որոշ մարդիկ եկան ստորագրեցին, հետո առանձին հանդիպումներ եղան, հետո դուրս եկան՝ ստեղծվեց «Նոր Հայաստանը»: Կա՛մ այդ մարդիկ դպրոցում վատ են սովորել, կա՛մ խաղում են իշխանության խաղը, որովհետեւ ասել մինչեւ դեկտեմբերի 6-ը մենք գնում ենք իշխանափոխության, երբ որ մի քանի տարի այդ ուղղությամբ աշխատել են եւ անհաջողության են մատնվել, ընդ որում այդ քայլը անելով իշխանության համար նորից դիրքերն ամրապնդում են, որովհետեւ բնական է՝ չի ստացվելու մինչեւ դեկտեմբերի 6-ը, ժողովրդին շփոթության մեջ են գցելու՝ հիմա ոչ է, թե արտահերթ է, կամ չգիտեմ ինչ է: Իսկ եթե ոչ-ն անցնում է, արտահերթ է, ինչ պետք է լինի, Գալուստ Սահակյանն է գալի՞ս Սերժ Սարգսյանի տեղը»:

Արամ Հարությունյանը կարծում է, որ աներեւույթ ձեւով Սահմանադրության նախագծի դեմ պայքարող նախաձեռնությունները խանգարեցին «Ոչ»-ի ճակատի երիտասարդներին. «Երիտասարդներն ազնիվ են, շատ պատրաստված են, բայց բնականաբար, փորձ չունեն, կարծես թե փորձեցին Գյումրիի եւ Ազատության հրապարակի հանրահավաքների պատասխանատվությունը գցել տղաների վրա, որովհետեւ քիչ մարդ կա: Բայց իրենք են հիմնական աշխատանքը տարել, խանգարելով, որ որոշ ուժեր՝ այդ թվում եւ մենք մասնակցենք այդ գործընթացին»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031