Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեր ֆանտազիան չի հերիքում, թե ինչքան բիզնես անելու տեղ ունեմ». Արա Աբրահամյանը կուսակցություն է բացում

Հոկտեմբեր 14,2015 12:55

Այս տարի լրացել է Ռուսաստանի հայերի միության հիմնադրման 15-ամյակը: Այսօր հրավիրած ասուլիսում միության նախագահ Արա Աբրահամյանը ներկայացրեց, թե քանիսին են օգնել այս 15 տարվա ընթացքում, ինչպես են մարդիկ հուզվել ու լաց եղել՝ տեսնելով իրենց կատարած բարեգործություններն ու լավ գործերը, ինչքան են բանակին օգնել եւ այլն:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ Արա Աբրահամյանը պատրաստվո՞ւմ է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրությունների, կուսակցությո՞ւն է ստեղծում: Նա պատասխանեց. «Ես վերջին 25-30 տարիների ընթացքում ՌԴ-ում զբաղվել եմ տարբեր արտաքին տնտեսական զարգացումներով, եղել եմ 11 երկրների բիզնեսի գործարար խորհրդի նախագահ, ունեմ բավականին փորձ, կապեր, գիտելիքներ եւ պրակտիկ փորձ: Եթե ես հիմա թվեմ, թե ինչով եմ զբաղվում՝ կզարմանաք, այնպես չի, որ աշխատանք չունեմ, ինձ աշխատանք եմ ման գալիս, կամ ինչպես գրում եք՝ բիզնես եմ ման գալիս: Ձեր ֆանտազիան չի հերիքում, թե ինչքան ես բիզնես անելու տեղ ունեմ, հավատացեք: Եթե ուզում եք մակերեսային՝ գնացեք ուրիշին հարցրեք՝ մակերեսային պատասխաններ ստացեք: Էնպես չի, որ ես գիշերը քնել եմ, հանկարծ այնպես չեմ քնել եւ ուզեցել եմ կուսակցություն բացեմ եւ գամ այստեղ քաղաքական դաշտ: Դա ձեր համար խաղ ու պար ա, իմ համար ընդհանրապես խաղ ու պար չի: Ամբողջ տարիների իմ աշխատանքը ցույց տվեց՝ ՌԴ-ի հայերի միության կայուն զարգացումը, որ ես այսօր պատրաստ եմ, տեսնում եմ, որ այստեղ կարելի է օգնել: Ես ամբողջ փորձը ունենալով՝ որոշում եմ կայացրել մի այնպիսի ծրագիր կազմեմ, որ օգնեմ հայ ազգին բոլոր խնդիրներով: Ես կմասնակցեմ առաջիկա ընտրություններին: Նախագահականը չգիտեմ՝ կա, թե՞ չկա, դեռ պարզ չի: Եկեք համբերատար սպասենք»:

Իր վերջնական որոշման, կուսակցության անվան մասին Արա Աբրահամյանը կհայտարարի մարտին:

Թե ինչ գաղափարի շուրջ է ստեղծելու իր կուսակցությունը Արա Աբրահամյանը, նա պատասխանեց, որ բոլորն էլ դպրոց են գնացել եւ գիտեն, որ առանց գաղափարի չեն կարող մարդկանց համախմբել:

Հարցին՝ կուսակցություն ունենալու Գագիկ Ծառուկյանի փորձը ձեզ հայտնի՞ է եւ ձեր՝ քաղաքական դաշտում մասնակցություն ունենալու մասին Սերժ Սարգսյանին տեղյակ պահե՞լ եք: Նա պատասխանեց. «Մեր շատ լավ ընկերն է Գագիկ Ծառուկյանը: Իհարկե, հաշվի առնում ենք ամեն ինչը, ո՞նց կարող է հաշվի չառնենք Գագիկ Ծառուկյանի կատարած փորձերը եւ իմ փորձերը: Դա իր որոշումն է, մենք ամեն ինչ հաշվի առնում ենք: Մենք պատմությունից դասեր չենք քաղում: Մենք հաշվի առել ենք, պատրաստ ենք ամեն ինչի, որոշելու ենք եւ գնալու ենք, եթե ստանանք մեկ ձայն՝ դա կլինի 1 ձայն: Մեր արածները լինելու են շատ պարզ, հասկանալի, բոլորն էլ հասկանալու են, թե մենք ինչ ենք ուզում: Մենք գիտենք, որ իշխանությունը պետք է ծառայի ժողովրդին, ոչ թե հակառակը»:

Լրագրողների հարցին, որ մշտական բնակություն չունեք ՀՀ-ում, ինչպե՞ս եք առաջադրվելու, նա պատասխանեց, որ 250-300 իրավաբաններ ունի, որ աշխատում են իր համար ու շատ լավ հսկանում է՝ ինչ իրավունքներ ունի, ինչ չունի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031