Հայաստանում ազատազրկման հետ չկապված պատիժների և միջոցների կիրառումը. առկա խնդիրները և լուծման հնարավոր ուղիները» թեմայով կլոր սեղան հանդիպման ժամանակ այսօր ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը ներկայացրեց իրենց առջեւ դրված խնդիրները:
«Ամենակարևոր շեշտադրումներից մեկը այն է, որ փոխվելու է այս ոլորտում գաղափարախոսությունը»,- ասաց փոխնախարարը եւ ներկայացրեց նախատեսվող բարեփոխումները, որոնք ուղղված են քրեական արդարադատության և քրեական պատիժների կատարման համակարգի կատարելագործմանը:
Նա պատմեց, որ արդեն իսկ պրոբացիայի ծառայության ներդրման ուղղությամբ լուրջ աշխատանք են տարել, իսկ առաջիկայում էլ նախատեսել են օրենքի նախնական տարբերակի քննարկումը:
Պարոն Քրմոյանը ասաց նաեւ, որ արմատական փոփոխություններ են նախատեսել նաեւ քրեական արդարադատության ոլորտի օրենսդրությունում. «Հաշվի ենք առել ոչ միայն միջազգային փորձը, այլև Հայաստանի առանձնահատկությունները»:
Կարդացեք նաև
Իսկ բարեփոխումները փոխնախարարը ինքնանպատակ չի համարում և նպատակը քրեական պատիժների համակարգը կատարելագործելն է և հասարակությանը պաշտպանելը»:
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ տնօրեն Արման Դանիելյանն (լուսանկարում) դժգոհեց է, որ կալանավորումը լայն տարածում ունի, թեև պետք է որպես ծայրահեղ միջոց կիրառվի, եթե այլ՝ ազատազրկման հետ չկապված, այլընտրանքային խափանման միջոցների կիրառումն անհնար է. «Դատարանները գրեթե միշտ բավարարում են կալանավորման միջոցները և դատական դեպարտամենտի տվյալներով 2014 թվականին 94,5 միջնորդությունները բավարարել են, իսկ գրավը հազվադեպ դեպքերում է կիրառվում մեր երկրում»:
Կլոր սեղան քննարկումը շարունակվում է:
Մանրամասներն ավելի ուշ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ տնօրեն Արման Դանիելյանն (լուսանկարում) էլ դժգոհեց, որ կալանավորումը ծայրահեղ խափանման միջոց է և Հայաստանում շատ լայն տարածում ունի.
Հարգելի՛ գործընկերներ, այս մտքի մեջ թյուրընկալում կա։ Արման Դանիելյանը դժգոհել է, որ կալանավորումը լայն տարածում ունի, թեև պետք է որպես ծայրահեղ միջոց կիրառվի, եթե այլ՝ ազատազրկման հետ չկապված, այլընտրանքային խափանման միջոցների կիրառումն անհնար է։
Շնորհակալ կլինենք, եթե ուղղվի։
Հարգանքով՝
Քաղաքացիական հասարակության ինստիտուտ
Ուղղումն արված է: Շնորհակալություն դիտողության համար
Շնորհակալ ենք արագ արձագանքելու համար։