Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Անթույլատրելի ենք համարում Սահմանադրության նախագծի շուրջ ներքաղաքական լարումները» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 14,2015 12:38

«Սահմանադրական հանրաքվեին ընդառաջ Հայաստանի քաղաքական կյանքում եւ տեղեկատվական դաշտում առկա է հասարակության մեջ բեւեռացում ստեղծելու միտումը»,-հոկտեմբերի 14-ին «Հայք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Լույս» տեղեկատվական վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը:

Ըստ նրա՝ այդ միտումն արտահայտվում է հասարակությանը բաժանելով ոչ-ի եւ այո-ի ճակատների եւ նրանց միջեւ լարում ստեղծելով. «Փաստենք, որ սեպտեմբերի 30-ից հետո աշխարհում եւ մեր տարածաշրջանում լուրջ աշխարհաքաղաքական եւ տարածարջանային գործընթացներ են ընթանում, այսինքն՝ Ռուսաստանը եւ Իրանը միացել են ռազմական գործողություններին Սիրիայում, Թուրքիան շուրջ երեք տարի է, ինչ այդ գործողություններին մասնակցում է, մեր հարեւան Ադրբեջանը շարունակական կերպով լարվածության մեջ է պահում մեր սահմանը եւ սադրիչ ռազմական գործողություններ է իրականացնում: Վերը նշված իրողությունները հաշվի առնելով` անթույլատրելի ենք համարում Սահմանադրության նախագծի շուրջ ներքաղաքական լարումները, քանզի օտարերկրյա ազդեցության գործակալների եւ որոշ շահագրգիռ պետությունների շահերից է բխում ապակայունացնել իրավիճակը Հայաստանում այնպես, ինչպես կատարվել է մի շարք արաբական երկրներում եւ Ուկրաինայում: Ուստի՝ կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին լինել զգոն, Սահմանադրության նախագծի եւ հանրաքվեի հետ կապված գործողություններն իրականացնել բացառապես օրենքի շրջանակներում՝ ապակայունացումից խուսափելու համար»:

Իսկ Երեւանի աշխարհաքաղաքական ակումբի ղեկավար Արման Բոշյանն ասաց, որ համարում է՝ այս պահին ամեն մարդ ինքը պետք է որոշի այո ասե՞լ Սահմանադրության նախագծին, թե՞ ոչ. «Ես չեմ ուզում բացարձակապես ոչ մի կոչ անել, ոչ մի դաշտ մտնել այո-ի կամ ոչ-ի, սա արդեն քաղաքական տեխնոլոգիա կլինի, քաղաքական բեւեռացման խաղ կլինի»:

Ըստ նրա՝ «Ոչ»-ի ճակատը պետք է հստակ առաջարկություններ ներկայացնի՝ եթե ոչ են ասում Սահմանադրության նախագծին, ապա ինչի՞ն են այո ասում. «Ես ուզում եմ լսել, կարող է իրենց մոտ կառուցողական ծրագիր կա, այդ դեպքում մեծ ուրախությամբ կմասնակցենք»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031