Լրահոս
Օրվա լրահոսը

Սուքիաս Ավետիսյան. «Իսկ ո՞վ ասաց, որ Գյումրին ընդդիմադիր քաղաք է». «Հայոց աշխարհ»

Հոկտեմբեր 14,2015 12:27

Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի քարոզարշավի մեկնարկը տրված է, այն կշարունակվի մինչեւ դեկտեմբերի 4-ը, այնպես որ «այո»-ի ու «ոչ»- ի քարոզիչներն արդեն անցել են գործի: Մեկնարկային այս փուլում ի՞նչ իրավիճակ է մարզերում. քարոզչության ընթացքին հետեւող «Հայոց Աշխարհ»-ը զրուցեց ՀՀԿ խմբակցության գյումրեցի պատգամավոր ՍՈՒՔԻԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ հետ։

   -Հանրաքվեին ընդառաջ ի՞նչ տրամադրություններ կան ընդդիմադիր Գյումրիում:

-Ընդդիմադի՞ր, իսկ ո՞վ ասաց, որ Գյումրին ընդդիմադիր քաղաք է: Ամենեւին: Եթե սոցիալական լարվածությունը, գործազրկությունը առաջացրել է որոշակի դժգոհություններ, դա դեռ չի նշանակում, որ մեր քաղաքը ընդդիմադիր է:

Իսկ տրամադրությունների առումով պատկերն այսպիսին է. մարդիկ դեռ չունեն ընդգծված մոտեցում, դեռ կողմնորոշված չեն «ոչ»-ի ու «այո»-ի հարցում: Ավելի շատ կա անտեղյակություն, կա իներտություն:

  -Գուցե չեն էլ հասցրել կարդա՞լ սահմանադրական բարեփոխումների նախագիծը: 

– Պարզ ասեմ. երբ մարդկանց հետ հանդիպում, զրուցում ենք, համոզվում ենք, որ հիմնականում չեն կարդացել, չգիտեն, անտեղյակ են, թե մայր օրենքում ի՞նչ փոփոխություններ են կատարվելու: Իսկ երբ խոսում ենք սահմանադրության մասին` ավելի շատ իրենց սոցիալական խնդիրներին են անդրադառնում:

Գյումրիի ՀՀԿ կառույցներն արդեն սկսել են հանդիպումները, փորձում ենք մարդկանց բացատրել, թե ինչո՞ւ կարեւորվեց սահմանադրության բարեփոխման հարցը: Նկատել եմ` մինչեւ բացատրելը համատարած անտեղյակություն է, չգիտեն, թե ինչի համար են կատարվում այս բարեփոխումները, սակայն բացատրելուց հետո, երբ տալիս ես բոլոր «ինչո՞ւ»-ների պատասխանները, մարդիկ հասկանում են ու այսպես արձագանքում` «Լավ է, իսկ մենք այդ մասին չգիտեինք»: Բայց չէ՞ որ գիտենալու, տեղեկանալու համար կարդալ է հարկավոր:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031