Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյանի կարծիքով, ընդդիմության մի մասը գնված է (Տեսանյութ)

Հոկտեմբեր 14,2015 11:45

Հայաստանում ձեւավորված են երկու միավորումներ`«Չենք անցկացնին»`երիտասարդների նախաձեռնությամբ, որոնց հետեւում զգուշության նկատառումներով թաքնվում են Լեւոն Տեր-Պետրոսյանն ու ՀԱԿ-ը, մյուսը`Հանրային փրկության ճակատը, որի նախաձեռնողն ԱԻՄ-Ն էր ու քանի որ սահմանադրականին դեմ ուժերի միավորումը ինչ-ինչ պատճառներով ձգձգվում է, ԱԻՄ-ը որդեգրեց դիտորդի կարգավիճակ: Այսօր «Հենարան» մամուլի ակումբում հայաստանյան արդի իրավիճակն այսպես բնութագրեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:

Նա գտնում է, որ մենք ունեցել ենք խորհրդարանական հանրապետություն. «Սովետում, ԳԽ-ն նշանակում էր վարչապետին, ԳԽ նախագահության նախագահին: Այն որպես աղբ մի կողմ ենք նետել: Հիմա մեզ նորից տանում են այդ աղբին»,-ասաց Պարույր Հայրիկյանը`պատկերավոր նկարագրելով իրավիճակը. «Այսօր մենք ունենք «Մոսկվիչ», իրենք մեզ առաջարկում են «Զապորոժեց»: ԱԻՄ-ն ասում է, որ կա նաեւ «Մերսեդես» (նկատի ունի ԱԻՄ-ի առաջարկած բացարձակ ժողովրդավարության մոդելը-Ն. Գ.): Իշխանությունը «Զապորոժեցի» գովքն է անում, ընդդիմությունը մերժում է «Զապորոժեցը», բայց պարկեշտություն չունեն ասել, որ կա նաեւ «Մերսեդես»:

Հայրիկյանը հիշեցնում է, որ եւ ՀԱԿ-ին, եւ Ժառանգությանը, եւ իշխանությանը, բոլորին ներկայացվել է բացարձակ ժողովրդավարության մոդելը, որը անարձագանք է մնացել: «Դրա պատճառը նախանձն է: KGB-ն երեւի իսկապես բազմակուսակցական է դարձել»,- տարակուսանքը բարձրաձայնեց ԱԻՄ առաջնորդը`հավելելով, որ այս իրավիճակում ԱԻՄ-ը նախընտրում է մնալ դիտորդի կարգավիճակում: Կաշխատեն բոլոր միավորումների հետ, եթե դրանք գործեն բաց, հրապարակային:

Պարույր Հայրիկյանի համար անհասկանալի է «Ոչ»-ի ճակատում նոր`«Նոր Հայաստան» միավորումն այն պարագայում, երբ Հանրային փրկության ճակատն արդեն գոյություն ուներ: «Խոսում են, որ երկու դաշինքները պիտի համագործակցեն, որն ինձ համար նույնիսկ զզվելի է»,-ասաց նա, քանզի մտավախություններ ունի, որ ինչ-որ բան այստեղ պարզ ու թափանցիկ չէ. «Սահմանադրական հանրաքվեին մեկուկես ամիս է մնացել ու ընդդիմության այս ոճը ցույց է տալիս, որ նրանց մի մասը գնված է»:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Զավեն says:

    Ի~նչ բացարձակ ժողովրդավարություն, դա նման է նրան, որ Աբխազիայում կիտրոնի աճեցման փորձը ուսումնասիրեն և կիտրոն աճեցնեն ցրտաշունչ Սիբիրում: Էս մարդը, որ խոսում է, լսվում է, կարդացած է, բայց ինչու է տարօրինակ բաներ ասում, չեմ հասկանում:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031