Լրահոս
Օրվա լրահոսը

Ավագ Հարությունյան. «Գյուղացիները պետք է միավորվեն, կոորպորացիաներ ստեղծեն» «Չորրորդ իշխանություն»

Հոկտեմբեր 14,2015 11:45

Հատված Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանի հետ հարցազրույցից:

– Փաստորեն գյուղացին մեկին մեկ է ուզում օգտվե՞լ՝ 80-90 դրամանոց ապրանքը՝ 180-200 դրամով վաճառելով։

– Ոչ, ոչ, գյուղացին չի օգտվում, տուժում է, նույնիսկ եթե կիլոգրամը 200 դրամով էլ է վաճառում, չի օգտվում։ Գյուղացին, միջին հաշվով, 4 տոննա խաղող է հանձնում։ 1 տոննա խաղողի մեջ նա շահում է 80 հազար, 4 տոննայի մեջ՝ 320 հազար դրամ։ 320 հազար դրամը մի ամբողջ տարվա համար ուղղակի ծիծաղելի գումար է։ Միջին հաշվով, գյուղացին Հայաստանում ունի 0,5 հա այգի։ Այ սա է ամբողջ ողբերգությունը։ Գյուղացին եթե 1 կգ խաղողը 250-300 դրամով էլ վաճառի, իրեն ձեռնտու չէ։ Տարբերությունը 40-50 հազար դրամ է, որը մեկ տարվա կտրվածքով ամսական կազմում է 2-3 հազար դրամ։ Ամբողջ խնդիրն այն է, որ գյուղացիները պետք է միավորվեն, կոորպորացիաներ ստեղծեն։

– Բայց գրեթե նույն իրավիճակն ունեցանք նաեւ վարունգի բերքի պարագայում։ 300 դրամից գինը չիջեցրին, վարունգը մնաց շուկայում, հետո զանգվածային բերքը թափեցին, ակցիա արեցին, իբր՝ ոչ մեզ, ոչ ձեզ։ Դա էլ մի բան չէ, չե՞ք կարծում։

– Պետությունն իրենից օտարել է իրավիճակին իրավական կարգավիճակով խառնվելու գործառույթը։ Պետությունը խնդիրն ամբողջությամբ հանձնել է մթերողին։ Իսկ որ մթերողն ու գյուղացին տարբեր հնարավորություններով, տարբեր իրավական պաշտպանվածության ուպոտենցիալների կարգերում են հայտնվել՝ այլ թեմա է։ Գյուղացին մեն-մենակ է արտադրողի եւ պետության դեմ։ Սա է ամբողջ ողբերգությունը։

– Դուք գինեգործների միության նախագահն եք։ Ինձ թվում էր՝ Դուք արտադրողների շահերը պետք է պաշտպանեք, ստացվեց՝ հակառակը:

– Ճշմարտությունը սա է։

Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031