Ժամանակակից գրող, թատերագիր, բանաստեղծ, հետն էլ դերասան Վահրամ Սահակյանը նորից սկսել է սպառնալ, այս անգամ լրագրողներին, մեջբերում ենք բառացի։ «Զգուշացնում եմ, եթե կա մեկ մամուլի միջոց, որն այս օրերին իմ մասին թեկուզ կես բառ է գրել կամ հիմա է գրում, կգրի, ես այնպես կանեմ, որ նա կողբա, կմխկտա իր, իր ընտանիքի անդամների եւ բոլոր հարազատների հետ միասին։ Ես չեմ սպառնում՝ կանեմ»,- իր ֆեյսբուքյան պատին գրել է Վահրամ Սահակյանը։
Վահրամ Սահակյանի «սթրեսային» օրերն սկսվեցին այն ժամանակ, երբ քաղաքապետարանը հայտարարեց, որ բնակարան է նվիրում նրան, հաղորդավարուհի Զառա Արամյանին եւ երգահան Դավիթ Ամալյանին։ Դե, քանի որ Վահրամ Սահակյանի կերպարն էլ ոչ միանշանակ է ընդունվում մեր հասարակության կողմից, շատերը քննադատեցին այն փաստը, որ գրողին բնակարան են նվիրում:
Սիրան ՀՈՒՆԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Վահրամ Սահակյանի ֆեյսբուքյան էջից