Աշխարհի ուժեղագուն թենիսիստները շարունակում են նախապատրաստվել կամ հանդես գալ Ասիական երկրներում անցկացվող մրցաշարերին: Բայց՝ ոչ բոլորը: Մասնավորապես, WTA-ի վարկանիշային ցուցակի առաջատար Սերենա Ուիլյամսը հագեցած մրցաշրջանն արդեն ավարտել է եւ կարող է հանգստանալ: «Championat.com»-ը, օրինակ, տեղեկացնում է, որ աշխարհի թիվ մեկ ռակետը Սան-Ֆրանցիսկոյում երեկոներից մեկն անցկացրել է իր մտերիմ ընկերուհու՝ շոու-բիզնեսի գերաստղ Քիմ Քարդաշյանի շրջապատում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ zimbio.com-ի