Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովի շրջանակներում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը աֆրիկյան վեց երկրների արտգործնախարարների հետ ստորագրեց հարաբերությունների զարգացմանը միտված յոթ փաստաթուղթ։
Սենեգալի Հանրապետության հետ ստորագրվեց երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների անցկացման մասին փոխըմբռնման հուշագիր:
Հայաստանի և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության միջև ստորագրվեց արձանագրություն դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ։
Հայաստանի Հանրապետության կառավարության և Մադագասկարի Հանրապետության կառավարության միջև ստորագրվեց մշակութային համագործակցության մասին հուշագիր, նաև հուշագիր արտաքին գործերի նախարարությունների համագործակցության մասին:
Կարդացեք նաև
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Կոմորյան կղզիների միության Հանրապետության արտաքին գործերի, համագործակցության հարցերով նախարարության միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր։
Համագործակցության հուշագիր ստորագրվեց նաև Հայաստանի ԱԳՆ և Տոգոյի արտաքին գործերի, համագործակցության և աֆրիկյան ինտեգրման հարցերով նախարարության միջև։
Հայաստանի արտգործնախարարության և Կոտ դ’Իվուարի արտաքին գործերի նախարարության միջև ստորագրվեց երկկողմ քաղաքական խորհրդակցությունների մասին փոխըմբռնման հուշագիր։
ՀՀ ԱԳՆ