ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa ընկերությունը հայտարարեցին «Ամառը ՎՏԲ-ի հետ» հերթական մարկեթինգային ակցիայի արդյունքները: «Ամառը ՎՏԲ-ի հետ» արշավն անց էր կացվում ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտապանների միջև 2015թ. հունիսի 15-ից մինչև սեպտեմբերի 15-ը ընկած ժամանակահատվածում: Ակցիային մասնակցեցին ՎՏԲ-Հայաստան Բանկի այն Visa քարտապանները, ովքեր նշված ժամանակահատվածում ՀՀ տարածքում կամ նրա սահմաններից դուրս կատարել են գնումների և ծառայությունների դիմաց վճարումներ (այդ թվում` ինտերնետ-գնումներ) ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտի միջոցով` 300 000 դրամից ավելի գումարի չափով: Ակցիայի ընթացքում ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտերով անկանխիկ գործարքների քանակն աճել է 70%-ով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ:
Մրցանակների խաղարկությունը կայացավ 2015 թ. հոկտեմբերի 10-ին ժամը 18.50 «Կենտրոն» հեռուստաընկերության ուղիղ եթերում: Հաղթողները ընտրվեցին անվանական քարտերի պատահական խաղարկության միջոցով: Այս անգամ խաղարկվեց 10 դրամային մրցանակ` ձևակերպված Visa քարտերում` յուրաքանչյուրը 500 000 դրամ արժողությամբ: Խաղարկության երջանիկ հաղթողներ դարձան` Դավիթ Վարդանյանը, Մինաս Ալթունյանը, Նազիկ Գևորգյանը, Զարուհին Հովսեփյանը, Ֆելիքս Սարգսյանը, Հայկ Հովսեփյանը, Կարեն Մաթևոսյաը, Սոնա Ավագյանը, Սոֆիա Սիմոնյանը և Արթուր Մաշինյանը:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսև. «ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa ընկերությունը ամփոփեցին «Ամառը ՎՏԲ-ի հետ» հերթական արշավի արդյունքները, որն ուղղված էր անկանխիկ վճարումների մասսայականացմանը: Այս, արդեն բազմակի անգամ անցկացվող ակցիայի արդյունքները վկայում են ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտերի նկատմամբ հետաքրքրության կայուն աճի մասին: Ավելի շատ մարդիկ, ովքեր գնահատում են իրենց ժամանակը և հարմարավետությունը, օգտվում են վճարումների անկանխիկ համակարգից: Մենք շնորհավորում ենք «Ամառը ՎՏԲ-ի հետ» ակցիայի հաղթողներին և մաղթում ենք բոլոր մասնակիցներին հաջողություններ հետագա խաղարկություններում»:
Կովկասյան տարածաշրջանի երկրներում Visa տարածաշրջանային մենեջեր Իրինա Կամխաձե. «Visa ընկերությունն ուրախ է աջակցել ՎՏԲ-Հայաստան Բանկին Հայաստանում անկանխիկ վճարումների զարգացման նպաստմանը և աջակցել դրանց ակտիվ օգտագործմանը Visa քարտապանների շրջանում: Անկասկած, «Ամառը ՎՏԲ-ի հետ» ակցիան ՎՏԲ-Հայաստան Բանկի և Visa Ընկերության հետ համատեղ ամենահաջողած նախաձեռնություններից է, որին օրեցօր մասնակցում են ավելի շատ քարտապաններ: Մենք ցանկանում ենք Visa քարտապաններին հաջող գնումներ` Visa-ի հետ և շնորհավորում ենք «Ամառը ՎՏԲ-ի հետ -2015» ակցիայի հաղթողներին: