Լրահոս
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյանը՝ ընդդիմությանը քննադատելու մասին. «Հրապարակ»

Հոկտեմբեր 14,2015 10:50

Վանաձորից ընտրված անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը որոշել է մտնել մեծ քաղաքականություն եւ ընդդիմություն դառնալ:

Առաջին հարցը՝ արդյոք ընդդիմադիր քաղաքական ու՞ժ են ձեւավորում, դուր չեկավ պարոն Մարուքյանին, նա հանդիմանեց. «Մենք դրա մասին եթերում էլ ենք ասել, նաեւ՝ մեր տեսանյութերով։ Այսինքն դու, որպես ակտիվ լրագրող, չիմանալով էդ ձեւի հարցի պատասխանը, որ արդեն տված ա մի 48 տեղ, դու նորից քո հերթին էդ հարցը տալիս ես»։

– Այդ հարցը հենց այնպես չեմ տալիս։ Հիմա Դուք ընդդիմություն եք լինելու ընդդիմությանը, իշխանությանը, թե՝ անձամբ գործող նախագահին։

– Ձեր հարցն ուղղակի քաղաքագիտական նոնսենս ա՝ ընդդիմություն ենք լինում ինչ-որ բանի։

– Որովհետեւ Ձեր տարածած տեսանյութերում քննադատություն է նկատվում հիմնականում ընդդիմության նկատմամբ։

– Մենք ընդդիմադիր քաղաքական ուժ ենք ու կոմպլեքսներ չունենք որեւէ մեկին քննադատելու։ Վերջ։

– Որպես ընդդիմադիր քաղաքական ուժ՝ ինչով է արտահայտվելու Ձեր այդպիսին լինելը, որո՞նք են լինելու դրա բնութագրական գծերը, առաջին քայլերը։

– Ուրեմն ուշադիր լսի, մենք հերթականություն ունենք, տեսանյութերով տալիս ենք մեր գաղափարական հենքը ու հերթականությամբ՝ տեսանյութերով տալիս ենք, թե ինչ ա պետք անել։ Հիմա երեք տեսանյութ արդեն գնացել ա, չորրորդը նոր պետք ա գնա (հարցազրույցի հաջորդ օրը եղավ նաեւ 4-րդ տեսանյութը), հիմա եթե ես քեզ պատմեմ 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ տեսանյութերը, դրանց իմաստը կկորչի։

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031