Հայաստանի ազգային հավաքականի անդամ չորս ֆուտբոլիստների՝ ալբանացիներից կաշառված լինելու թեման շարունակում է քննարկվել:
Այդ հարցի մասին «СЭ»-ին տված հարցազրույցում խոսել է նաեւ մեր ընտրանու նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին: «Դժվար է դրան հավատալ: Չեմ պատկերացնում, թե նման բան ինչպես կարող էր լինել: Դա ըստ ամենայնի սերբ լրագրողների հնարածն է: Ամենայն հավանականությամբ նրանք վիրավորված են, որ ալբանացիներն անցան Եվրո 2012, իսկ իրենք՝ ոչ: Ալբանացիների հետ խաղում հայերի մոտիվացիայի բացակայության մասին խոսք անգամ չի կարող լինել: Չէ՞ որ դու պաշտպանում ես երկրիդ պատիվը, խաղում քո երկրպագուների աչքի առջեւ: Չեմ հավատում, թե որեւէ մեկին հնարավոր էր կաշառել: Իսկ եթե այդպիսի բաներ գրում են, թող ապացուցեն: Հակառակ դեպքում, թող ներողութուն խնդրեն», – հայտարարել է Ռոման Բերեզովսկին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ uefa.com-ի