Լրահոս
Օրվա լրահոսը

Մեդալների հարուստ ավար՝ ոչ ուժեղագույն կազմերով

Հոկտեմբեր 14,2015 10:12

Լիտվայի Կլայպեդա քաղաքում անցկացված ծանրամարտի Եվրոպայի 20 եւ 23 տարեկան տղաների եւ աղջիկների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները հաջող մասնակցություն ունեցան:

Երկու տարիքային խմբերում մեր տղաներն ու աղջիկները երկամարտում ընդհանուր առմամբ տվեցին երկու չեմպիոն, երկու փոխչեմպիոն եւ երկու բրոնզե մրցանակակիր: Էլ չենք նշում առանձին վարժություններում նվաճած փոքր ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալները, որոնց ընդհանուր քանակը հասնում է մոտ երկու տասնյակի: Վիճակագրական այս տվյալներին հարկ է ավելացնել նաեւ ընդհանուր թիմային հաշվարկում կրտսեր տարիքի տղաների Հայաստանի հավաքականի գրաված երրորդ տեղը:

Կլայպեդայում փաստացի իրականացան Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Վահան Խեչանանի՝ մեր թիմերի մրցավայր մեկնելուց առաջ «Առավոտին» տված հավաստիացումները, թե Եվրոպայի առաջնությունում մեդալներ շատ կլինեն: Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանն էլ, որը Եվրոպայի առաջնության մրցավարների խմբում էր, վերադառնալուց հետո մեզ հետ ունեցած զրույցում ասաց, որ դժգոհ չէ մեր հավաքականների մրցելույթներից:

Հայ մարզասերներին այստեղ հարկ ենք համարում հիշեցնել, որ որոշ քաշային կարգերում մեր ուժեղագույնները Կլայպեդա չէին գործուղվել, քանի որ նրանք նախապատրաստվում են նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալիք մեծահասակների աշխարհի վարկանիշային առաջնությանը: Հակառակ դեպքում Լիտվայում նվաճած մեր մեդալների քանակը կարող էր անհամեմատ ավելի շատ լինել:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031