Վլադիմիր Պուտինի երբեմնի նախընտրական շտաբի պետ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամ, ՌԴ ժողովրդական արտիստ Ստանիսլավ Գովորուխինը «Գեղեցիկ դարաշրջանի ավարտը» վերնագրով ֆիլմ է նկարել Սերգեյ Դովլաթովի (լուսանկարում) մասին: «Առավոտը» օրերս Երեւանում գտնվող Դովլաթովի այրուց՝ Ելենա Դովլաթովայից, հետաքրքրվեց՝ կարո՞ղ է կուսակցական եւ իշխանական թելերով կաշկանդված անազատ մարդը օբյեկտիվ ֆիլմ նկարել ազատ մարդու՝ Դովլաթովի մասին, որն ի վերջո հեռացավ հայրենիքից ժամանակի իշխանության հետապնդումների պատճառով:
«Ես այդքան տեղեկացված չեմ խորը քաղաքական թեմաներից, ավելին՝ ուրիշ երկրում եմ ապրում եւ հետեւաբար չեմ կարող հասկանալ, թե ինչ կապ ունի գեղարվեստական ֆիլմի ստեղծումը իշխանությունների հետ անձնական հարաբերությունների առումով: Բացի այդ, ֆիլմը չեմ տեսել, ուստի կարծիք էլ չեմ կարող հայտնել»,- պատասխանեց Ելենա Դովլաթովան:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
13.10..2015