Շիզանդա չինական բույսի պտուղները հասունանում են աշնանը, որոնք բուժական նշանակություն ունեն:
Պտուղները եւ սերմերը պարունակում են ճարպայուղեր եւ եթերայուղեր, սխիզանդրին, օրգանական թթուներ, հանքային աղեր, խեժանյութեր, վիտամիններ: Բույսի բոլոր մասերը պարունակում են կիտրոնի հոտ ունեցող եթերայուղ, որտեղից էլ հենց ծագել է նրա ռուսական անվանումը` սՌՎՏվվՌՍ:
Այս բույսը ունի տեսողությունը սրող, տեսողական նյարդի հոգնածությունը վերացնող, գիշերային տեսողությունը նշանակալիորեն խթանող ազդեցություններ: Շիզանդրան հրաշալի միջոց է մտավոր եւ ֆիզիկական հոգնածությունը վերացնելու, սրտի գործունեությունը եւ շնչառությունը, կենտրոնական նյարդային համակարգի գործունեությունը կարգավորելու հարցերում:
Կիրառվում է դյուրագրգռության, անքնության, արյան բարձր ճնշման, շնչառական ուղիների, մարսողական օրգանների, երիկամների, իմպոտենցիայի, արյան հիվանդությունների դեպքում: Օգտակար է նաեւ սակավարյունության, բրոնխիտների, բրոնխիալ ասթմայի, պալարախտի ժամանակ: Բույսի պտուղները լավ են օգնում արյունալույծի ժամանակ, հատկապես երեխաների մոտ:
Ոգեթուրմ պատրաստելու համար անհրաժեշտ է 96 աստիճանի սպիրտ, սովորաբար օգտագործվում է դեղատնային պատրաստի դեղաձեւը: Խմել օրական 2 անգամ 20-40 կաթիլ, սոված կամ ուտելուց 4 ժամ հետո:
Շատ արդյունավետ է սերմերից ստացված փոշին, որը պետք է խմել 1 գրամ, օրական 3 անգամ՝ ուտելուց առաջ: Օգտակար է հատկապես բարձր հյութազատությամբ ուղեկցվող գաստրիտների դեպքում: Արագորեն վերանում են ցավերը եւ իջնում է ստամոքսահյութի թթվայնությունը:
Պտուղներից քամված թարմ հյութը օգտագործել մեկ ճաշի գդալ, օրական 3 անգամ: Լավ է ներգործում ցածր թթվայնությամբ ընթացող գաստրիտների դեպքում: Բարձրացնում է ստամոքսահյութի թթվայնությունը, եւ ցավերը վերանում են:
Դեղաբույսը հակացուցված է նյարդային բարձր գրգռվածության, անքնության, սրտի ռիթմի խանգարումների եւ զարկերակային արյան բարձր ճնշման առկայության ժամանակ:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
13.10..2015