Աշնանը դեմքի մաշկն առանձնահատուկ ուշադրություն է պահանջում, քանի որ եղանակային փոփոխությունը միանգամից անդրադառնում է մաշկի վրա: Առաջարկվում է խնամել հետեւյալ կերպ. երեք մաս հում կաթից, մեկ մաս մաքուր սպիրտից պատրաստել լուծույթ եւ քնելուց առաջ քսել դեմքի մաշկին:
Այս բուժամիջոցը օգնում է նաեւ վերացնելու հետծննդաբերության շրջանում դեմքի մաշկի վրա առաջացած բծերը:
Քամահարված ու կոշտացած դեմքի մաշկը փափկացնելու եւ թարմացնելու համար խորհուրդ է տրվում գործածել ձվի դեղնուցից, 1 թեյի գդալ մեղրից եւ 1 թեյի գդալ գլիցերինի խառնուրդից պատրաստված դիմակ:
Գործածելուց հետո դեմքը լվանալ տաք ջրով` առանց օճառի:
Կարդացեք նաև
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
13.10..2015