Լրահոս
Օրվա լրահոսը

Մի՛ զսպիր փռշտոցը. այն կարող է բացասաբար անդրադառնալ ձեր առողջության վրա

Հոկտեմբեր 14,2015 11:00

Ի՞նչ է իրենից ներկայացնում փռշտոցը: Փռշտոցի միջոցով քթից դուրս են մղվում բակտերիաները եւ օտար մարմինները: Երբ ինչ-որ բան է քիթն ընկնում, կենտրոնական նյարդային համակարգն ազդանշան է ստանում, ուղեղում ակտիվանում է փռշտալու կենտրոնը, կծկվում են կրծքավանդակի մկանները: Արդյունքում փռշտոց է առաջանում, եւ օդը թքի եւ լորձի հետ դուրս է մղվում քթից ու բերանի խոռոչից: Փռշտոցն օգնում է մեզ առողջ մնալ եւ հանդիսանում է իմունային համակարգի կարեւոր մասը:

Foods and Healthy Life.com-ը զգուշացնում է՝ չպետք է զսպել փռշտոցը, քանի որ ձեր մարմինն ուզում է հեռացնել գրգռիչին, իսկ փռշտոցը զսպելը կարող է վտանգ հանդիսանալ: Փռշտալու ժամանակ օդը մեր քթի միջով անցնում է մինչեւ 160 կմ/ժ արագությամբ, այնպես որ, փռշտալու գործընթացը կանխելու դեպքում, ողջ ճնշումը տեղափոխվում է մարմնի մի այլ հատված, որը կարող է վնասվել:

Փռշտոցը կարող է առաջացնել լսողության կորուստ եւ գլխապտույտ: Եթե ճնշումն ընկնի ականջների վրա, հնարավոր է՝ ականջների թմբկաթաղանթների ճաք առաջանա: Ճնշման հետեւանքով աչքերի մազանոթները կարող են պայթել, ինչպես նաեւ վնաս հասցնել թաղանթներին:

Փռշտոցի դադարեցնելը կարող է պարանոցը եւ նոր վիրահատված մարդու թարմ վերքերը վնասելու պոտենցիալ ռիսկ լինել: Իսկ վատագույն դեպքում կարող է կաթված կամ ուղեղի երակների ճաք առաջացնել, որը կարող է ճակատագրական լինել: Այնպես որ, եթե դուք ստիպված եք փռշտալ հանրության մոտ, մի՛ ամաչեք, որովհետեւ այն գինը, որ դուք պետք է վճարեք, կարող է շատ թանկ արժենալ: Զսպելու փոխարեն, պետք է պարզապես բերանին թաշկինակ դնել:

Պատրաստեց ՆՈՒՆԵ ՂԱԶԱՐՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
13.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031