Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողների պաշտպանության հարթակում ամենից շատ ֆիզիկական բռնություններն են քննարկվել

Հոկտեմբեր 13,2015 23:25

Քիչ առաջ Ստրասբուրգում ևս մեկ կազմակերպություն միացավ ԵԽ-ի կողմից ստեղծված լրագրողների պաշտպանության հարթակին: Լրագրողների հետ զրույցում ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը ահազանգեց, որ ԵԽ անդամ երկրների մեկ երրորդում չկան բարենպաստ պայմաններ մամուլի ազատության ապահովման առումով: Հարթակին միացավ լրագրողների պաշտպանության կոմիտեն:

ԵԽ գլխավոր քարտուղարն ասաց. «Լրագրողները ենթարկվում են բազմաթիվ սպառնալիքների, իսկ դրանք պետք է տեսանելի լինեն անդամ երկրների կառավարությունների համար: Հարթակի նպատակն է յուրաքանչյուր խնդիր տեսանելի դարձնել անդամ երկրների համար: Լրագրողների նկատմամբ յուրաքանչյուր սահմանափակում բռնություն ու սպառնալիք քննարկվելու է այս հարթակում»:

Պարոն Յագլանդը մտահոգություն հայտնեց, թե ի՞նչ է նշանակում, որ օլիգարխը լրատվամիջոցի սեփականատեր է, դա կարող վտանգավոր հետևանքներ ունենալ:

Նշենք, որ հարթակը սկսել է գործունեություն ծավալել 2015-ի ապրիլից և արդեն քննարկել է 84 ահազանգ 21 անդամ երկրներից: 25-ը վերաբերում են լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնություններին, 21-ը հետապնդմանն ու կալանավորմանը, 8-ը անպատժելիությանը, 8-ը լրագրողների նկատմամբ ոտնձգություններին և 22-ը այս կամ այն կերպ առնչվում են մամուլին ազատության սահմանափակումներին: 11 ահազանգեր վերաբերում են լրագրողների սպանություններին, որոնցից ութը Շառլի Էբդոյի ոտնձգությանը:

Ադրբեջանցի լրագրողը ԵԽ գլխավոր քարտուղարից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է հարթակի գոյությունը ինչ-որ կերպ դրական առումով իրավիճակ փոխի Ադրբեջանում, պարոն Յագլանդը պատասխանեց. «Դժվար է ասել՝ Ադրբեջանում իրավիճակ կփոխվի, թե՝ ոչ, քանի դեռ մարդու իրավունքների պաշտպաններն ու լրագրողները գտնվում են բանտերում: Մեզ համար դա լրջագույն խնդիր է, քանի որ ունենք անդամ երկիր, որտեղ խայտառակ իրավիճակ է տիրում այս առումով: Ադրբեջանի իշխանությունները նախևառաջ պետք է կատարեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031