Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Մարզական լրագրողները խաղն Ալբանիային վաճառելու վերաբերյալ հիմքեր ձեռքի տակ չունեն

Հոկտեմբեր 13,2015 21:22

Որ սերբական ու ալբանական ԶԼՄ-ները մեկը մյուսին վկայակոչելով գրում էին, թե Հայաստան-Ալբանիա հանդիպումից առաջ հյուրերը մերոնց $ 2 միլիոն էին առաջարկել իրենց համար ձեռնտու արդյունք ստանալու համար, Aravot.am-ը տեղյակ էր դեռ երեկ:

Այսպիսի հայտարարությունը մեկնաբանելն անգամ չափազանց պատասխանատու գործ է: Այդուամենայնիվ, Aravot.am-ը փորձեց լսել մարզական լրագրողների, հատկապես նրանց, ովքեր այդ օրը ներկա էին եղել խաղին, կարծիքն այս մասին: Բոլորն էլ հիասթափված էին մեր հավաքականի ցույց տված խաղի մակարդակից, սակայն բոլորն էլ գիտակցում էին նման հայտարարության լրջության աստիճանը:

Մարզական լրագրողները միահամուռ էին այն բանում, որ խաղ վաճառելու մեջ մեղադրելու համար ծանրակշիռ ապացույցներ են անհրաժեշտ, որ իրենք ձեռքի տակ չունեն եւ սերբական կամ ալբանական ԶԼՄ-ների հայտարարություններն իրենց համար հետեւություններ անելու, բավարար հիմքեր չեն: Ոմանք հիշեցին, որ թեեւ ժամանակին նման բան եղել է, սակայն չէին հավատում, որ մեր ներկայիս հավաքականի տղաները այդ աստիճան «ընկած» լինեն: Բացի դա, լրագրողների համոզմամբ հավաքականի ոչ մի ֆուտբոլիստ գլխից ձեռք չէր կարող քաշել նման քայլի գնալու համար:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ armteam.worgpress.com-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031