Եվրո 2016-ի ընտրական մրցաշարի Հայաստան-Ալբանիա հանդիպումից հետո, երբ հյուրերը 3:0 հաշվով խոշոր հաղթանակ տարան ու Եվրոպայի առաջնության եզրափակչի ուղեգիր նվաճեցին, սերբական լրատվամիջոցները աղմուկ բարձրացրին, թե Ալբանիան պարտվելու դիմաց խոշոր գումարի կաշառք է խոստացել Հայաստանի հավաքականի երեք պաշտպանների եւ դարպասապահին: Յուրաքանչուրին` 500 հազարական եվրո:
Դրա հիման վրա ՈՒԵՖԱ-ն այդ հանդիպման հանգամանքների հետաքննություն է սկսում: Այս մասին գրել է «Советский Спорт»-ը՝ հղում անելով Kurir.rs-ին:
Եթե անօրինական գործունեության ապացույցներ գտնվեն, ապա Ալբանիայի հավաքականը կհեռացվի Եվրո 2016-ի մասնակիցների ցուցակից, նրա տեղը կզբաղեցնի Դանիան, իսկ Սերբիան անցումային խաղերին մասնակցելու իրավունք կստանա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ armteamwordpress.com-ի