Մադրիդում մեկնարկած իսպանացի շախմատիստ Օլիվեր Գոնսալեզի 4-րդ հուշամրցաշարին մասնակցում են հայաստանցի երիտասարդ գրոսմայստերներ Կարեն Գրիգորյանն (նկարում) ու Ռոբերտ Հովհաննիսանը:
Նրանք հանդես են գալիս ուժեղագույնների «A» խմբում: Երեք տուրից հետո Կարենը կորցրել է կես միավոր եւ բաժանում է 4-րդից 11-րդ տեղերը, իսկ Ռոբերտն ունի 2,0 միավոր եւ ընթանում է 28-րդ հորիզոնականում: Այսօր չորրորդ տուրի օրն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ