Լրահոս
Օրվա լրահոսը

Իգդիր քաղաքի հայատառ ցուցատախտակը քանդել են

Հոկտեմբեր 13,2015 20:00

Իգդիր սահմանամերձ նահանգի (Ցոլակերտի նահանգ) համանուն գավառի կենտրոն հանդիսացող Թուզլուջա (պատմական Կողբ) քաղաքի մուտքին ու ելքին թուրքերեն, քրդերեն, հայերեն եւ անգլերեն լեզուներով «Բարի եկաք» և «Ցտեսություն» գրությամբ ցուցանակներ էին ամրացվել, տեղի քաղաքապետարանի կողմից:

1

Նույն օրերին Կողբի համաքաղաքապետ Մեհմեթ Գյուլթեքինը այդ մասին խոսելիս հատուկ անդրադարձել էր ցուցատախտակի վրա տեղ գտած հայերեն գրությանը եւ նշել, որ «Կողբը Հայաստանի հետ սահմանակից գավառ է, … այստեղ անցյալում հայեր են ապրել ու դեռ շատ վայրերի անուններ անվանվում են հայկական տարբերակներով»:

Այս ամբողջը կուլ չտվին պանթուրքական կազմակերպությունները եւ ինչպես տեղեկացնում էր թուրքական «Hurriyet»-ը, ադրբեջանական այսպես կոչված «Ղարաբաղի ազատության» կազմակերպությունն ու թուրքական «Հայերի անհիմն պնդումների դեմ պայքարի միություն» կոչվող կազմակերպությունը համատեղ բողոքի ակցիա են կազմակերպել:

Հիշյալ կազմակերպությունները հանդես են եկել հակահայկական մի շարք հայտարարություններով եւ պահանջել են վերացնել հայերեն գրությունները:

Ըստ «Hurriyet»-ի «Ղարաբաղի ազատություն» կազմակերպության նախագահ Աքիֆ Նաղըն մասնավորապես ասել է. «Այս վիճակը մեզ շատ է անհանգստացնում: Մենք միշտ ասում ենք, որ մեկ ազգ, երկու պետություն ենք: Այս շրջանում նույնիսկ մեկ հայ չի ապրում: Ով էլ գա, այն չի կարդալու, սա անտրամաբանական երևույթ է եւ մեր կարծիքով՝ այս գործում հայերի մատը խառն է»:

«Մենք այս ամենը անհետևանք չպետք է թողնենք»,- վերջում ազդարարել էր Աքիֆ Նաղըն եւ թուրքական կառավարությանը կոչ արել համապատասխան միջոցներ ձեռնարկել այդ ուղղությամբ:

Եվ ըստ երեւույթի չուշացավ պատասխանը, այնպես որ երեկ գիշեր «անհայտ ձեռքեր» այլակերպեցին հայերեն գրությունները եւ նույն ժամանակ քաղաքում ձերբակալվեցին Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության տեղական ղեկավարները:

Իհարկե, քաղաքապետարանից ձայներ են լսվում, որ շուտով ցուցատախտակը վերանորոգվելու է:

Աթենք, «Հայաստան» լրատու ցանց

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031