Հոկտեմբերի 9-ին Ավստրիայում ՀՀ դեսպանությունը ՀԲԸՄ Ավստրիայի գրասենյակի հետ համատեղ կազմակերպեց բարեգործական համերգ՝ ի աջակցություն Սիրիայում քաղաքացիական պատերազմից տուժած հայ համայնքի:
Համերգին հնչեցին Արամ Խաչատուրյանի լավագույն ստեղծագործությունները՝ ԱՄՆ-ից ժամանած անվանի հայ դաշնակահարուհի Կարինե Պողոսյանի կատարմամբ:
Համերգը կայացավ Վիեննայում ՀՀ առաքելության «Հայաստան» կենտրոնում, որին ավստրիահայ համայնքի ներկայացուցիչներից բացի ներկա գտնվեցին Վիեննայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, օտարերկրյա հանդիսատես: Ողջույնի խոսքով հանդես եկավ Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, ով ընդգծեց աշխարհասփյուռ հայության կողմից սիրիահայերին օգնության ձեռք մեկնելու պատրաստակամությունը:
Համերգից ստացած ողջ գումարն Ավստրիայում ՀԲԸՄ գրասենյակի միջոցով փոխանցվեց Սիրիայի ՀԲԸՄ-ին:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ