Լրահոս
Օրվա լրահոսը

Կալանավայրերում 0-3 տարեկան երեխաներին սուրճ, «մայկա», «կոֆտա», «պիժամա» ու «տրիկո» կտան

Հոկտեմբեր 13,2015 18:47

Կառավարությունը որոշում է, թե քրեակատարողական հիմնարկներում 0-3 տարեկան երեխաներն ինչ պիտի ուտեն եւ հագնեն

Կառավարության հերթական նիստին կհաստատվի քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց սննդի, հագուստի, հիգենիկ պարագաների չափաբաժիններն ու դրանց ժամկետները: Կառավարություն ներկայացրած նախագծով սննդի, հագուստի, հիգենիկ պարագաների չափաբաժիններն ու դրանց ժամկետները գրեթե անփոփոխ են, սակայն այս նոր նախագծով սահմանվում է 1-3 տարեկան երեխաներին անհրաժեշտ սննդի, հիգենիկ պարագաների, տակդիրների եւ այլ իրերի չափաքանակ, ինչը նախկինում չէր նախատեսվում:

Օրինակ իրենց մոտ մինչեւ 3 տարեկան երեխա ունեցող անձանց համար նախատեսվող հիգիենիկ պարագաներից են՝ ամսական 1 հատ 200 գրամանոց մանկական օճառ, որի արժեքը, ինչպես նախագծում է գրված՝ 500 դրամ է: Լվացքի փոշի՝ ամսական 1000 գրամ, տարեկան գումարը՝ 18 հազար դրամ, քրեակատարողական հիմնարկներում գտնվող մայրերին կտրամադրվեն մանկական տակդիրներ՝ 4 հատ, որի տարեկան գումարը 200 հազար դրամ է, մանկական կերակրաշիշ՝ 2 հատ՝ 4000 դրամ, մանկական հիգիենիկ
խոնավ անձեռոցիկ 2 տուփ/224 հատ, 1 միավորի գինը նախագծում գրված ՝ 1000 դրամ, տարեկան ծախսը՝ 24 հազար դրամ, ծծակ՝ 2 հատ՝ 3000 դրամով, մանկական 5 տաշտ կտրամադրվի, որի ընդհանուր արժեքն է 50 հազար դրամ:

Ուշագրավ է, որ կառավարություն ներկայացվող փաստաթղթում արդարադատության նախարարության մասնագետները որոշ հագուստների անուններ զլացել են թարգմանել հայերեն լեզվով: Օրինակ՝ նախագծում նշված է, որ նորածիններին կտրամադրեն ներքին շապիկ, մայկա, ներքին կոֆտա, պիժամա, գիշերային շապիկ, սողաշոր, վարտիք, տրիկո (տաք), վարտիք, տրիկո (ամառային), տակաշոր` տաք եւ ամառային, նորածնի գլխարկ,սավան, մանկական սրբիչներ, վերմակներ եւ այլ անհրաժեշտ իրեր:

Նախագծում նաեւ սահմանվում է տարբեր տարիքի երեխաններին համապատասխան սննդի չափափաժինն ու տեսակները: Օրինակ՝ 5 օրականից մինչեւ 7 ամսական երեխաներին կտրամադրվեն, ինչպես նշված է նախագծում՝ ադապտացված կաթնային խառնուրդ, որի համար ընդհանուր կծախսվի 199827 դրամ: Իսկ 7-9 ամսական երեխաների սննդակարգն արդեն «հարստացվում է». այս տարիքի երեխաների քրեակատարողական երեխաներին կտան նաեւ բանջարեղենի, խնձորի պյուրեներ, ձավարաղենի շիլաներ, ձվի դեղնուց, միս, արգանակ, կաթնաշոռ, հաց, թխվածքաբլիթ: Այս տեսակ սննդի 2 ամսվա ծախսը կազմում է 51300 դրամ:

Արդեն ավելի բարձր տարիքի երեխաներին կտրամադրվեն կարտոֆիլի ալյուր, ձավարեղեն, մակարոնեղեն, աշորայի հաց, բանջարեղեն, թարմ մրգեր:

Մանկատանը խնամվող 1,5-3 տարեկան երեխայի սննդի տեսականին, գումարը եւ քանակը վերնագրով ցանկում նաեւ սուրճ է ներառված՝ 1 կգ-ը 2500, օրական 1 գրամ, օգտագործման օրերի քանակը՝ 540:

Նախագծում գրված է, որ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 82-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն «Ուղղիչ հիմնարկում անհրաժեշտության դեպքում կարող է ստեղծվել մանկատուն՝ երեխաների բնակության և զարգացման պատշաճ պայմաններով։ Դատապարտյալն ուղղիչ հիմնարկի մանկատանը կարող է տեղավորել իր՝ մինչև երեք տարեկան երեխային և աշխատանքից ազատ ժամերին, առանց սահմանափակման, շփվել նրա հետ։ Դատապարտյալին կարող է թույլատրվել երեխայի հետ համատեղ բնակություն»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031