Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ԵԽ-ն ՀՀ իշխանություններից անաչառ հետաքննություն է պահանջում լրագրողների դեմ բռնությունների հարցով

Հոկտեմբեր 13,2015 18:04

ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը դեռ սպասում է, որ ՀՀ-ում ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման բողոքի ակցիաների ժամանակ լրագրողների դեմ տեղի ունեցած բռնությունների հարցով ՀՀ իշխանությունները հետաքննություն կիրականացնեն: Aravot.am-ի հետ զրույցում պարոն Յագլանդն ասաց, որ իրենք բավականին խիստ են հանձնարարել ՀՀ իշխանություններին անցկացնել հետաքննություն. «Մենք մտահոգված ենք այս իրավիճակով, սա լուրջ քննարկման առարկա է: Ուստի իշխանություններին հստակ հանձնարարականներ ենք տվել, նրանք էլ համաձայնել են և մեր դիտողությունները հաշվի առել»:

Մեր այն հակադարձմանը, եթե դիտողությունները հաշվի են առել, արդյոք մտահոգիչ չէ՞, որ ամիսներ են անցել, սակայն հետաքննության արդյունքները դեռ տեսանելի չեն, պարոն Յագլանդը պատասխանեց. «Ես տեղեկություններ ունեմ, որ այնուամենայնիվ այդ հետաքննությունը իրականացվում է և մենք լրջորեն հետևում ենք այդ գործընթացին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Atshak says:

    “արևմուտքը” պաշպանում է իր ագենտուռային հարձակումներից

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031