Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «Մեր մարզային այցելությունները ներկուսակցական բնույթ ունեն»

Հոկտեմբեր 13,2015 17:40

«Դա բացարձակ չի համապատասխանում իրականությանը: Մարզային այցերի շարք մենք ամիսներ առաջ էինք ծրագրել: Սա մեր հերթական մարզային այցն է Սյունիք: Մեր թիվ մեկ խնդիրը ներկուսակցական, ներկազմակերպական հարցերի քննարկումն է»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը` պատասխանելով հարցին` ԲՀԿ-ն մարզերում արդեն «Այո»-ի քարոզարշա՞վ է իրականացնում: «Եղեգնաձոր եւ Ջերմուկ այցերից հետո մենք հաղորդագրություններ ենք տարածել, որտեղ հստակ նշել ենք, թե ինչ հարցեր են քննարկվել` ներքաղաքական, սահմանային լարվածության, տնտեսական եւ գյուղմթերքների` խաղողի, բանջարեղենների, մսամթերքի եւ այլն, իրացման խնդիրը: Հարցեր, որոնք մտահոգում են այս տարածաշրջանի բնակիչներին: Որոշակի հարցեր հնչել են եւ անդրադարձեր եղել են նաեւ առաջիկա սահմանադրական հանրաքվեին, բայց մեր հիմնական խնդիրը ներկուսակցական հարցերն են: Նման լուրերը բացարձակ ապատեղեկատվություն են»:

Նկատեցինք, որ այդ մասին ԲՀԿ խմբակցությունից Աբրահամ Մանուկյանն է ասել: Տիկին Զոհրաբյանը պատասխանեց. «Պարոն Մանուկյանն այդպես չի ասել: Նա ասել է, որ ի շարս այլ հարցերի, այո, եթե Սահմանադրության վերաբերյալ էլ հարց լինի, մենք կներկայացնենք մեր դիրքորոշումը: Կրկնում եմ` մեր այցի նպատակը ներկուսակցական, կազմակերպական հարցերն են: Այս պահին` ոչ ավելին»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031