Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիայի Եվրոպական հարցերի Պետքարտուղարի հայտարարությունը

Հոկտեմբեր 13,2015 17:36

Եվրոպական հարցերի Պետքարտուղար պարոն Հառլեմ Դեզիրը ողջունում է հոկտեմբերի 12-ին արտաքին գործերի խորհրդի ժողովի կողմից մանդատի հաստատումը, որով Եվրահանձնաժողովը լիազորվում է բանակցություններ սկսել ԵՄ-Հայաստան համագործակցության վերաբերյալ շրջանակային համաձայնագիր կնքելու նպատակով:

Սույն որոշումը կարևոր փուլ է Եվրամիության և 2009 թվականից Արևելյան գործընկերության մասնակից Հայաստանի հարաբերությունների համար : Համաձայն Ֆրանսիայի կողմից սատարված բացառիկ ասոցացման բանաձևի, ապագա համաձայնագիրը պետք է հնարավորություն ընձեռի ամրապնդելու տնտեսական, քաղաքական և մշակութային շփումները Եվրամիության և Հայաստանի միջև, միաժամանակ հարգելով Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու Հայաստանի որոշումը:

Վստահելով այդ բանակցությունների նկատմամբ հայկական իշխանությունների կառուցողական ներգրավվածությանը, Եվրոպական հարցերի Պետքարտուղարը կոչ է անում արագ կնքել այդ համաձայնագիրը և վերահաստատում է Ֆրանսիայի պատրաստակամությունը օժանդակել Հայաստանին երկրի արդիականացման և տնտեսական զարգացման համար անհրաժեշտ բարեփոխումների իրականացման գործում :

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031