Քիչ առաջ ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչները՝ Նաիրա Զոհրաբյանը, Աբրահամ Մանուկյանը, Միքայել Մելքումյանը, Թամար Պողոսյանը և Վահան Բաբայանը հանդիպեցին Եղեգնաձորի և հարակից գյուղերի ԲՀԿ տարածքային կառույցների ակտիվի հետ:
Քննարկված հարցերի շրջանակը լայն էր. երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը, տնտեսական խնդիրները, սահմանադրական փոփոխությունների հարցը, ինչպես նաև՝ կուսակցության առաջիկա անելիքները: Եղեգնաձորի, Ջերմուկի և հարակից համայնքների ԲՀԿ ակտիվը ներկայացրեց համայնքներում եղած լրջագույն խնդիրները՝ սկսած աշխատատեղերի խնդրից, մինչև գյուղատնտեսական ապրանքների այսօր խիստ արդիական մթերման հարցը:
Սահմանամերձ Խաչիկ գյուղի բնակիչները ԲՀԿ ներկայացուցիչներին խնդրեցին գյուղնախարարությանը փոխանցել, որ սահմանը պահող սահմանամերձ գյուղերը այսօր չեն կարողանում իրացնել ոչ միայն խաղողի և խնձորի առատ բերքը, այլ նաև՝ մսամթերքը, ինչը գյուղացիներին լրջագույն վարկային պարտավորությունների տակ է դրել:
ԲՀԿ ներկայացուցիչները խոստացան այս և կուսակցության ակտիվի և համայնքների բնակիչների ներկայացրած մտահոգությունները բարձրացնել պատկան մարմինների առաջ: Այսօր ԲՀԿ ղեկավար կազմի հաջորդ հանդիպումը նախատեսված է Սիսիան քաղաքում:
Կարդացեք նաև
ԲՀԿ մամուլի հաղորդագրություն