Հոկտեմբերի 12-ին հայկական, հրեական եւ ասորական համայնքները հանդիպել են Ֆրանսիայի «Folies Bergere» առասպելական թատրոնում, որպեսզի հիշեցնեն Հայոց ցեղասպանության եւ Հոլոքոստի մասին: Այս տեղեկությունը Aravot.am-ին փոխանցեց ֆրանսահայ ազատ լրագրող Ժան Էքյանը:
«Դու իմ եղբայր» անունը կրող միջոցառման ընթացքում մի շարք ֆրանսիացի, հայկական եւ հրեական ծագմամբ երաժիշտներ 2.000 հանդիսատեսների եւ Ֆրանսիայի իշխանության ներկայացուցիչների առջեւ իրենց աջակցությունն են հայտնել բացառիկ երեկոյին:
Էքյանը գրել է, որ երեկոյի ամենահիշարժան պահը ֆրանսիացի կույր երգիչ Գիլբերտ Մոնտանյիի կողմից Հայաստանի վաստակավոր արտիստ Թաթա Սիմոնյանի «Անապատի արեւ» երգը երգելն էր:
Կարդացեք նաև
Նշված է նաեւ, որ միջոցառման հովանավորն է եղել Շարլ Ազնավուրը:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ