Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Խաչիկ Խաչատրյանը չէր ծանուցվել

Հոկտեմբեր 13,2015 15:45

Այսօր ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում հետաձգվեց «Ժողովուրդ» օրաթերթի գործով վերաքննիչ բողոքը` «X գրուպ» ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի դեմ: Խաչիկ Խաչատրյանի ներկայացուցիչները դատարան չէին եկել: Ծանուցագիր-նամակի վրա գրված էր` մերժված է: Դատավորը հայտարարեց` ծանուցագիր-նամակը վերադարձել է:

Ինչպես հայտնի է` 2012 թվականի դեկտեմբերից «Ժողովուրդ» օրաթերթը դատական գործընթացների մեջ է գտնվում «X գրուպ» ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի հետ: Պատմությունը սկսվել էր 2012-ի դեկտեմբերի 11-ին լույս տեսած մի հրապարակումից, ըստ որի` ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդի անվտանգության պետական տեսչությունը տուգանել էր «X գրուպ»-ի նախագահ, «Ջրաշխարհ»-ի, «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկա»-ի, «Վալենսիա» ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանին: Պատճառն այն էր, որ Խաչատրյանին պատկանող ԵԹՖ-ն ժամկետանց հավկիթներ էր իրացրել հայկական շուկայում:

Բազմաթիվ բողոքարկումներից հետո այսօր` հոկտեմբերի 13-ին, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի շենքում, դատավորներ Արթուր Սմբատյանի (նախագահող դատավոր), Ալվարդ Հունանյանի և Լևոն Գրիգորյանի նախագահությամբ, պետք է լսվեր գործի վերաքննիչ բողոքը:

Հավելենք, որ հաջորդ դատական նիստի օրը դեռ հայտնի չէ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031