Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

95-ամյա Բժշկական համալսարանը թանկ է Արմեն Աշոտյանի համար

Հոկտեմբեր 13,2015 14:41

Այս տարի Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը տոնում է իր հիմնադրման 95-ամյակը: Շուրջ մեկդարյա պատմության ընթացքում բուհը մոտ 31 000 շրջանավարտ է տվել:

Համալսարանի 7 ֆակուլտետներում այսօր մասնագիտանում է ավելի քան 6 000 ուսանող, որոնցից շուրջ 1 200-ը՝ աշխարհի տարբեր երկրներից:

Բժշկական համալսարանի շրջանավարտ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի համար թանկ է այս բուհի ամեն մի լսարան ու սենյակ. «Սա իմ մայր բուհն է, ու այստեղ ամեն մի պատն ու անկյունը իր պատմությունն ունի»,- ասում է նա:

Նախարարն այսօր մասնակցում էր Բժշկական համալսարանի հոբելյանական միջոցառումների շարքի բացման հանդիսավոր արարողությանը:

«Այս համալսարանի անցյալը, ներկան ու ապագան շաղկապված են սերունդների հերթափոխով: Սա միջավայր է, որտեղ կրթությունը, գիտությունն ու առողջապահությունը շաղկապված են անբաժանելի կապով: Այս բուհի բոլոր շրջանավարտները, վստահ եմ, հրաշալի գիտեն բուհի պատմությունն ու երախտապարտ են՝ ստացած գիտելիքների, դեպի կյանք տրված ուղեգրի և այս պատերի ներքո ձևավորված աշխարհայացքի ու արժեհամակարգի համար»,- ասաց Ա. Աշոտյանը:

Դառնալով բուհի հետագա զարգացմանը՝ նախարարը նկատեց, որ ժամանակակից բուհական կրթության մարտահրավերներն այլևս չեն կարող սահմանափակվել միայն Հայաստանի աշխարհագրական տարածքում: «Ես ուզում եմ Բժշկական համալսարանը տեսնել միջազգային չափանիշներով ճանաչված վարկանիշային սանդղակների ցանկում: Սա առողջ ձգտում է, որը բուհը պետք է անպայման ունենա»,- նշեց Ա. Աշոտյանը՝ հավելելով, որ ԵՊԲՀ-ի շնորհիվ այսօր մեր բուհական համակարգը կարողանում է ապահովել օտարերկրացի ուսանողների ներգրավվածության բարձր ցուցանիշ. «Ժամանակակից բուհը չի կարող հաջողություն ունենալ, եթե միջազգայնացման աստիճանը, շրջանավարտների ու դասախոսների շարժունությունը, արտասահմանցի ուսանողների տեսակարար կշիռը մեծ չէ»:

Նախարարն առանձնացրեց համալսարանի համար կարևոր մի բաղադրիչ ևս՝ հետազոտությունների ծավալը. «Այս առումով Բժշկական համալսարանն ունի հստակ արդյունքներ: Գիտական և հետազոտական բաղադրիչի կարևորությամբ է նաև պայմանավորված, որ բուհի հոբելյանական միջոցառումների մեկնարկային այցեքարտը դարձել են ուսանողական և դասախոսական գիտաժողովները»,- ամփոփեց նախարարը:

Հավելենք, որ բուհի հոբելյանի առթիվ կկազմակերպվեն այլ միջոցառումներ ևս:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031