Լրահոս
Օրվա լրահոսը

Զորացրված զինծառայողներին բնակարաններով ապահովելու 3 միլիարդ դրամն այդպես էլ չի տրվել

Հոկտեմբեր 13,2015 14:32

Ոչ մի տեսակ աջակցություն, բացի ժողովրդից եկող աջակցությունից բանակը չի զգում: Այսօր «Հայացք» ակումբում այսպիսի կարծիք հայտնեց «Ազատամարտի եւ զորացրված զինծառայողների իրավունքների պաշտպանություն» միության նախագահ Ռազմիկ Ռուշանյանը: Թվարկելով ազատամարտիկների եւ նախկին զինվորականների խնդիրները, պարոն Ռուշանյանն ասաց, որ պետությունը չի կատարում իր առջեւ դրված պարտականությունը: Ըստ նրա, անցած տարի հանրապետության նախագահը հայտարարել էր, որ տրվելու է երեք միլիարդ դրամ` զորացրված զինծառայողներին բնակարաններով ապահովելու ծրագիրն ի կատար ածելու համար, սակայն բնակարաններն այդպես էլ չտրվեցին:

«Իմ խորին համոզմամբ՝ պատերազմին մասնակցել են 25 հազար մարդ, ամենաշատը թող լինի 30 հազար, սակայն պատերազմի վետերանների թիվը, չգիտես որտեղից, այնքան շատ է: Ես զարմանում եմ, թե մենք այն ժամանակ այդքան կռվող ուժ որտեղի՞ց ենք ունեցել»,-ասաց Ռազմիկ Ռուշանյանը: Նրա համոզմամբ՝ ազատամարտիկ «սուրբ հասկացողությունը» հավասարեցրել են գետնին եւ գցել են «ցեխի մեջ»:

Ռազմիկ Ռուշանյանի խոսքերով, այսօր էլ, եթե պետք լինի, զենք կվերցնեն ու նորից կգնան կռվի, սակայն ամենակարեւորն այն է, որ վերականգնվի արդարությունը. «Ինձ թվում է, որ եկել է ժամանակը, որ ստեղծենք հատուկ խմբեր ինքնապաշտպանության համար, որ մեր տղաներին չծեծեն»:

Խոսելով այս օրերին սահմանային լարվածությունից՝ միության նախագահն ասաց, որ

Արցախի եւ ՀՀ Զինված ուժերն ի վիճակի են կատարելու պաշտպանության իրենց առաջ դրված ցանկացած առաջադրանք եւ հակառակորդին տալ համարժեք պատասխան, իսկ երբեմն, ըստ նրա, երբ քննադատություններ են հնչում, դրանք ուղղված են ոչ թե բանակին, այլ որոշ երեւույթներին: Նա նաեւ ասաց, որ

գերատեսչություններում առկա խնդիրներն են խոչընդոտում, որպեսզի զինծառայողների սոցիալական ապահովության ծրագրերն ի կատար ածվեն:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031