Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը փորձում է կանխել իսլամիստների վերադարձը Հյուսիսային Կովկաս

Հոկտեմբեր 13,2015 14:24

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի գնահատմամբ, Հյուսիսային Կովկասում իսլամիստների ակտիվությունը նվազել է, որովհետեւ գնացել են Սիրիա կռվելու:

Այսօր «Հայելի» ակումբում քաղաքագետը Սիրիայում Ռուսաստանի սկսած գործողությունները բացատրեց նաեւ իսլամիստների՝ Հյուսիսային Կովկաս վերադարձը թույլ չտալու ցանկությամբ. «Ռուսաստանը խնդիր ունի թույլ չտալ նրանց վերադարձը, ոչնչացնել նրանց հենց տեղում: Բացի դա, իր ռազմական ներկայությունը պաշտպանելու ու Միջին Արեւելքում իր ներկայությունը մեծացնելու խնդիր ունի եւ համաշխարհային ահաբեկչության պետության ստեղծման կասեցման խնդիր ունի»:

Նրա կարծիքով, Ռուսաստանը Սիրիայում գործողություններ սկսելուց առաջ Արեւմուտքից աջակցության ակնկալիքներ չի էլ ունեցել. «Որովհետեւ պարզից էլ պարզ էր, որ Արեւմուտքը ցանկանում է Ասադի իշխանության անկումը, իսկ Ռուսաստանը դա չի ցանկանում, ինչու, որովհետեւ կապված են Պարսից ծոցի երկրների ղեկավարների ու նավթային շահերի հետ»:

Նա խուսափեց սիրիական հարցում կանխատեսումներ անել, ասաց՝ ամեն օր նոր բան է փոխվում. «Օրինակ, քիչ առաջ տեղեկացա, որ ԱՄՆ օդուժը հիսուն տոննա զինամթերք է նետել Սիրիայի հյուսիսում գտնվող ու քրդական ուժերի հետ համագործակցող ապստամբների վրա: Նման փաստերը հաշվի առնելով՝ դժվար է կանխատեսումներ անելը»:

Ըստ նրա, Արեւմուտք -ՌԴ լարվածությունը առաջիկայում ավելի կմեծանա, որովհետեւ հանրապետական լոբբին ԱՄՆ կոնգրեսում ու քաղաքական դաշտում բավական մեծ ճնշում է գործադրում Օբամայի վարչակարգի վրա, որ առավել մեծ հակադրություն ցուցաբերի ՌԴ գործողություններին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031