Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի օրենսդրական աջակցության բաժնի պետ էլիս Թոմասի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և ՀՀ արդարադատության նախարարության միջև 2014 թվականին ստորագրված փոխըմբռնման հուշագրին, որի շրջանակում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հանձն է առել իրականացնել օրինաստեղծ գործընթացի ամբողջական գնահատում՝ ներառելով նաև բարեփոխումների վերաբերյալ առաջարկություններ:
Արդարադատության նախարարն ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի օրենսդրական աջակցության բաժնի պետը քննարկել են նաև օրինաստեղծ գործընթացի տարբեր առանձնահատկություններին վերաբերող համատեղ կազմակերպված թեմատիկ սեմինարների ընթացիկ արդյունքներն ու դրանց շրջանակում ստացվելիք առաջարկությունների հետ կապված հետագա գործողությունները:
Նախարարն Էլիս Թոմասի հետ անդրադարձել է նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի աջակցությամբ Հայաստանում կարգավորիչ դաշտի բարեփոխումների ճանապարհային քարտեզի մշակմանը, ինչպես նաև օրենսդրության կատարելագործման ուղղությամբ նախարարության ունեցած տեսլականին:
Կարդացեք նաև
Արփինե Հովհաննիսյանը բարձր է գնահատել ՀՀ արդարադատության և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի միջև համագործակցությունն ու այն խորացնելու, դրա շարունակականությունն ապահովելու պատրաստակամություն հայտնել:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն