Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ-ի բոլոր ճակատները պայմանավորվել են՝ անգամ անձնական զրույցներում չկշտամբել իրար

Հոկտեմբեր 13,2015 13:58

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն անդրադարձավ ոչ-ի տարբեր ճակատներին: Նա ասաց, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հետ համագործակցում են. «Ամեն քաղաքական ուժ անում է այն, ինչ համարում է ճիշտ: Ընդ որում, պայմանավորվել ենք, որ մենք չենք կշտամբելու իրար, եթե ինչ-որ մի հարցում մարտավարական առումով ունենք տարբերություն: Շատ լավ հասկանում ենք, որ նման հրապարակային կշտամբանքները, նաեւ մասնավոր զրույցներում կշտամբանքները կարող են խարխլել ոչ-ի ճակատի միասնականությունը: Նման բան որոշել ենք թույլ չտալ: Ուստի մենք ողջունում ենք ոչ-ի պայքարի բոլոր նախաձեռնությունները, բոլոր գործողությունները եւ իրար մաղթում հաջողություն՝ Սահմանադրական հանրաքվեն տապալելու հարցում»:

Հարցին՝ միասնական շտաբ է ստեղծվում, մասնակցելո՞ւ եք այդ շտաբի աշխատանքներին՝ նա պատասխանեց. «Նախ, մենք հանդիպում ենք, քննարկում ենք բոլոր այդ հարցերը: Ոչ-ի շարժումը գտնվում է շտաբների ձեւավորման գործընթացում: Մենք որոշում ենք ընդունել, նույնպես կստեղծենք շտաբ եւ դրանից հետո կսկսենք խոսել ոչ-ի շտաբների կոորդինացման մասին: Որեւէ խնդիր այդտեղ չեմ տեսնում»:

Լեւոն Զուրաբյանն ասաց, որ չի ցանկանում հրապարակային քննարկել, թե որ հարցերի շուրջ ունեն տարաձայնություններ ոչ-ի ճակատում, հատկապես, որ այդ մարտավարական տարբերությունները էական չեն. «Մենք համարում ենք, որ երկրում պետք է կատարել իշխանափոխություն եւ վստահ ենք, որ սահմանադրական այս գործընթացը կարելի է օգտագործել այդ նպատակով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031