Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենակ հո վազվզելով չի՞». Պատգամավորները՝ գյուղատնտեսության ոլորտի խնդիրների մասին

Հոկտեմբեր 13,2015 13:41

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի համոզմամբ, եթե չլիներ կառավարության միջամտությունը՝ խաղողի մթերման գործընթացում, ավելի վատ արդյունք կունենայինք:

«Այսօր առավոտյան բանկում էի: Այնտեղ բազմաթիվ գյուղացիներ կային, եկել էին վարկեր վերցնելու: Նրանց վիճակը շատ լուրջ է: Գյուղացին, նոր վարկեր վերցնելուց բացի, պետք է նաև անցած տարվա վարկերը մարի»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց պատգամավորը:

Լեռնիկ Ալեքսանյանի խոսքով, հանրապետությունում 340 հազար տնտեսություն կա,, որոնց մեծամասնությունը դժվար կացության մեջ է: Ըստ նրա, գյուղատնտեսության ոլորտում ռիսկերը հնարավորինս փոքրացնելու համար քաղաքականություն է պետք. «Արարատյան դաշտում մրգի առատ բերքի ֆոնին մենք շարունակում ենք արտասահմանից անորակ խնձոր ու սալոր մթերել, որոնք սուպերմարկետներում բավականին թանկ գնով են վաճառվում: Իսկ գյուղացու ապրանքը մինչև շուկա հասնելը թանկանում է՝ միջանկյալ օղակների գործոնով պայմանավորված: Սխալն ուղղելու համար պետք է ապահովել գյուղացի-քաղաքացի ուղիղ, չմիջնորդավորված կապ: Բացի այդ, պետք է տնտեսությունների խոշորացման գործընթաց սկսել՝ 34.000 տնտեսություն պետք է վերածվի 500 ֆերմերային տնտեսության: Մանկավարժն ու բժիշկը չպետք է հողագործությամբ զբաղվեն, հող պետք է մշակի գյուղացիների միայն 10-12 տոկոսը»:

ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանն էլ նկատեց, որ ամեն տարի կանգնում ենք նույն խնդիրների առջեւ և դասեր չենք վերցնում. «Երկրի ՀՆԱ-ի մեծ մասը ձևավորվում է գյուղատնտեսության միջոցով: Այն ձևավորում է նաև բյուջե: Մեղքը միայն գյուղատնտեսության նախարարության վրա գցել պետք չէ: Պետք է միանա էկոնոմիկայի նախարարությունը, բայց ոչ մի բան էլ չի անում…Քույր քաղաք, եղբայր գուբերնիա և այլն, դրանց իմաստը բա ո՞ րն է: Պետք է ճիշտ կազմակերպել մթերման խնդիրը: Էն գյուղերում, որտեղ գյուղապետը միայն ֆորմալ է, ինքն էլ է խնդիր հարուցում: Մենակ հո վազվզելով չի՞: Պետք է գյուղատնտեսության նախարարությանն ավելի շատ գործիքակազմ տալ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031