Լրահոս
Օրվա լրահոսը

Հինավուրց երկիր ժամանակակից ազգով. հնդիկ լրագրողի անդրադարձը Հայաստանին. Financial express

Հոկտեմբեր 13,2015 13:24

«Հայաստանը հինավուրց երկիր է՝ երիտասարդ սրտով, նրա հարստությունը ավանդույթներն են, բայց նա նաեւ ունի մեծ ակնկալիքներ ապագայից։ Ցանկացած այցելու գիտի, որ Հայաստանը միայն հինավուրց տաճարների եւ գեղեցիկ պարտեզների երկիր չէ։ Սա ճանապարհորդություն է, որը բացահայտում է հոգու դեռեւս չբացահայտված լարերը։ Անկախ նրանից, թե ինչ կրոն է դավանում այցելուն, Հայաստան այցելությունը շարունակում է լինել հոգեւոր ճանապարհորդություն դեպի աշխարհի առաջին քրիստոնյա ազգ»,- այս մասին, «Financial express»-ում հրապարակած հոդվածում, նշել է հնդիկ լրագրող Սուդիպա Վեյը։

Լրագրողը նշել է, թե Հայաստանը մի պետություն է, որն ունի բազմաթիվ եկեղեցիներ եւ վանական համալիրներ, որոնցից շատերը պահպանվել են վաղ քրիստոնեական դարաշրջանից. «Ամենակարեւորը Մայր Աթոռ սուրբ Էջմիածինն է: Էջմիածինն ու Սեւանը ունեն ճեմարաններ, որտեղ կրթություն են ստանում ապագա հոգեւորականները: Երեւանից մի փոքր դուրս Գեղարդի վանական համալիրն է, որը ստեղծվել է սարի մեջ, իսկ Գառնիի տաճարը միակ հեթանոսական կառույցն է, որը կառուցված է հելլենիստական ճարտարապետությամբ»:

Սուդիպա Վեյը անդրադարձել է նաեւ մայրաքաղաք Երեւանին եւ նշել, որ այստեղ իրեն ամենաշատը տպավորել են Հանրապետության հրապարակը, «Կասկադ»-ը եւ «Գաֆեսճեան» արվեստի կենտրոնը. «Երեւանի փողոցներում կտեսնեք հազարավոր հնդիկ ուսանողների, ովքեր Հայաստանում բժշկություն են ուսումնասիրում»:

Նա նաեւ գրել է Ցեղասպանության թանգարանի մասին. «Ցեղասպանության թանգարանը տխուր այն ազգի պատմության ցավալի հիշողությունն է, որ տեսել է 1.5 միլիոն ժողովրդի կորստի ցավն ու մինչ օրս պահում է վիշտը իր սրտում: Առանց սննդի եւ ջրի Սիրիայի անապատներում որբերի, կանանց ու երեխաների լուսանկարներ են արել ականատեսները: Այսօր ընդամենը 25 երկիր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, որը հայերի համար ոչ միայն մարդկանց կորուստ է, այլեւ՝ մշակութային ցեղասպանություն»։

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031