«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը սահմանադրական փոփոխությունները համարում է անկարեւոր կետ եւ իշխանության համար նորովի վերարտադրվելու մեխանիզմ:
Նրա համար անհասկանալի խորհրդարանական իշխանությունը մեծ մինուս ունի. «Ունենք տարածաշրջանային կոնֆլիկտ եւ արդյոք խորհրդարանական կառավարման համակարգը պատասխանատվությունը թոթափելու ձեւ չէ՞, դա կարող է հենց պատասխանատվությունը թոթափելու ձեւ լինի: Մի կարեւոր պահ կա, երբ փոխզիջումների մոդելով պետք է աշխատել, ավտոմատ մեկ մարդու վրայից պատասխանատվությունն անցնում է մարդկանց հանրույթի»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց տիկին Սեդրակյանը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանն էլ ասաց, որ դեկտեմբերի 6-ը լինելու է բավականին բեկումնային մեկնակետ, որովհետեւ փոփոխությունները ամեն գնով անցկացնելու խնդիր չկա. «ժողովուրդը կասի այո, լավ, կասի՝ ոչ, էլի լավ»:
Նա վստահ է, որ այս հանրաքվեն տարբերվել է նախորդ երկու հանրաքվեներից այն առումով, որ կեղծարարություն ու նմանատիպ այլ խոսակցություններ չեն լինելու. «Ունենում ենք այնպիսի գործող Սահմանադրություն, որը զերծ է արատներից»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ