Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ովքե՞ր են կասկածվում ունևորների տները թալանելու մեջ. Շիրակի մարզի դատախազի պարզաբանումները

Հոկտեմբեր 13,2015 13:10

Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրի քիչ, թե շատ ունևոր մարդկանց բնակարանները թալանելու փաստով 3 հոգի ձերբակալվել են: Վերջին երկու-երեք ամիսների ընթացքում մեկը մյուսի հետևից թալանել էին ճանաչված բժիշկի, առեւտրականների, ֆուրշետ անողի բնակարանները: Ի վերջո՝ ո՞վ կամ ովքե՞ր են եղել գողություն կատարողները, ովքե՞ր են կասկածվում հանցագործներին այս մարդկանց բնակարանների հասցեները տալու, ուղղորդելու մեջ, այս թեմայի շուրջ պարզաբանումներ խնդրեցինք Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանից:

Պարզվում է գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Երևան քաղաքի 30-ամյա բնակիչ Հայկ Համբարձումյանը. որը նախկինում դատապարտված է եղել սպանության փորձ կատարելու համար: Իսկ նրան այս մարդկանց տները ուղղորդելու կասկածանքով ձերբակալվել են Գյումրի քաղաքի բնակիչներ 26-ամյա Գոռ Ջանոյանը ու 23-ամյա Սարգիս Հարությունյանը: Հիշեցնենք, որ ձերբակալվածներից մեկը Գյումրիի հաջողակ բիզնեսմեններից մեկի որդին է:

Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը պարզաբանեց հետևյալը. «2015 թվականի հոկտեմբերի 9-ին Գյումրի քաղաքի Բարոնյան փողոցի 23 տանից կատարված գողության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում, նշված գողությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է Երևան քաղաքի բնակիչ, 1985 թվականին ծնված Հայկ Համբարձումյանը, գողությանն օժանդակելու կասկածանքով ձերբակալվել են նաև Գյումրի քաղաքի բնակիչներ, 1989 թվականին ծնված Գոռ Ջանոյանը և 1992 թվականին ծնված Սարգիս Հարությունյանը: Քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ նշված անձինք առնչություն ունեն 2015 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին Գյումրի քաղաքում և Ախուրյանում կատարված երեք այլ բնակարանային գողությունների հետ: Ընդ որում, նշված դեպքերի առթիվ հարուցված երկու քրեական գործերի վարույթները կասեցվել էին որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձանց ինքնությունը հայտնի չլինելու պատճառաբանությամբ, իսկ մեկ քրեական գործի նախաքննությունը գտնվում է ընթացքում»:

Դատախազից նաև հետաքրքրվեցինք, թե որքանո՞վ են հավաստի տեղեկությունները, թե մասնակիցների թվում եղել է նաև 21-ամյա կին, որին ձերբակալել են, այնուհետ ազատ արձակել: «Կին ձերբակալված չի եղել և չկա, իսկ որևէ կնոջ մասնակցության վերաբերյալ ապացույց այս պահին քրեական գործով չկա»,- ասաց Րաֆֆի Ասլանյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031