Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Շահնազարյանն ու Լեւոն Զուրաբյանը բանավիճեցին. «Ավելի աբսուրդ պնդում դժվար էր պատկերացնել»

Հոկտեմբեր 13,2015 12:50

«Գործող Սահմանադրությունը թույլ չի տալիս փոխել իշխանությունը». այսօր Սահմանադրական փոփոխությունների մասին Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի կազմակերպած հանրային քննարկման ժամանակ այսպիսի հայտարարություն էր արել «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, պատասխանելով Դավիթ Շահնազարյանին, ասաց. «Կներեք, ավելի աբսուրդ պնդում դժվար էր պատկերացնել: ՀՀ-ում իշխանություն չի փոխվում ընտրությունները կեղծելու պատճառով: Եվ 1995-ի Սահմանադրությամբ, եւ 2005-ի Սահմանադրությամբ եւ գալիք Սահմանադրությամբ, եթե ընտրությունները չկեղծեն, իշխանությունը հանգիստ կարելի է փոխել»:

Ըստ նրա, ՀՀ-ին պետք է միայն ազատ եւ արդար ընտրություններ, եթե դա արվի, գործող Սահմանադրությունը կլինի լիարժեք երաշխիք:

Ինչ վերաբերում է 1995-ի Սահմանադրությանը, նրա խոսքերով՝ «Կոմունիստական լծից ազատվելուց հետո բոլոր երկրները պետք է ունենային իրենց Սահմանադրությունը, որը թույլ կտար ազատվել կոմունիստական ժառանգությունից»:

Դավիթ Շահնազարյանը նաեւ ընդդիմությանն ու իշխանությանը սահմանազատելուց էր խոսել՝ որպես չափորոչիշ ընդունելով ԵՏՄ-ին անդամակցությանը քվեարկությունը: Զուրաբյանը դա հանրությանը շեղելու փորձ որակեց:

Դավիթ Շահնազարյանը պատասխանեց. «Չգիտես ինչու, համարեցին, որ ես «այո»-ի կողմնակից եմ: Պետք չի ինձ խեղաթյուրել: Ըստ էության, հասարակության լայն զանգվածներին չի հետաքրքրում այս Սահմանադրությունը: Շատ ավելի էր հետաքրքրում մշակութային ինչ-որ գործիչների կոչումներ տալը: Հասարակության մոտ կա անվստահություն թե՛ իշխանության, թե՛ ոչ իշխանական ուժերի հանդեպ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031