Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքական ուղղաթիռը խախտել էր ՀՀ օդային տարածքը` Ադրբեջանին քաջալերելու համար. ՀՀԿ պատգամավոր

Հոկտեմբեր 13,2015 12:41

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը հոկտեմբերի 6-ին, 7-ին թուրքական ուղղաթիռների՝ ՀՀ օդային տարածքը խախտելու քայլերը համարում է Ադրբեջանին ուղղված քաջալերում:

Նա չի ընդունում թուրքական կողմի պատճառաբանությունը, թե եղանակային վատ պայմաններն են պատճառ դարձել:

«Ե՛վ իսլամական պետությունը, ե՛ւ Ադրբեջանը նույն գործելաոճի մեջ են: Գիտենք՝ ով է երկուսին էլ քաջալերում, եթե ծայրահեղ իսլամիստները պատրաստվել են Թուրքիայի տարածքում, նրանք փորձ ունեն բաշիբոզուկներին դիմելու ու ուղղորդելու: Ադրբեջանի արկածախնդրությունը տեսանք, որին հաջորդեց մեր հակահարվածները, դրանից հետո ակնհայտ էր, էր Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը պետք է որոշակի խուճապային վիճակում հայտնվեր, ընկճախտի մեջ ընկներ, եւ թուրքական կողմը, ուղղաթիռով Հայաստանի օդային սահմանը խախտելով, փորձ է անում քաջալերել իր փոքր եղբորը»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց Արտակ Դավթյանը:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանն էլ շարունակեց՝ բացատրելով, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի ճամբարում է գտնվում եւ պատկանում է սունիտական մեծամասնությանը. «Երբ խոսում ենք Ադրբեջան-Թուրքիա համատեղ գործողությունների մասին, իսկ դուք ասում եք՝ իսլամական հանրապետության բաշիբոզուկներին են զինում, այդ բաշիբոզուկները պատկանում են շիիթական փոքրամասնությանը, նրանց մեջ կա խոշոր կոնֆլիկտ, ո՞նց կարող ենք կապել երկու թշնամիներին: Այդ կոնֆլիկտը իր նախնական զարգացման մեջ սունաշիիթական հակամարտություն է»:

Ըստ նրա, ՆԱՏՕ-ի մոտեցումն է՝ Սիրիայից պետք է հեռանան ե՛ւ իսլամական հանրապետությունը ե՛ւ Ասադը, դրա համար է ռմբակոծությունները արվում. «Իսկ Ռուսաստանն ասում է՝ Ասադը պետք է մնա, չի շեշտադրում, որ իսլամական հանրապետությունը պետք է վերանա: Ինձ համար անընդունելի պատերազմ է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031